Posted in Ուզում եմ իմանալ, Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Կայծակների մասին 7 ամենաանհավանական պատմությունները

 

7. Կայծակը վերականգնեց կույրի տեսողությունը

Բեռնատարի վարորդ Էդվին Ռոբինսոնը կուրացել էր 1971 թվականին՝ ավտովթարում ստացված ծանր վնասվածքների հետևանքով: Նրա տեսողությունը հրաշքով վերականգնվեց, երբ վթարից 9 տարի անց նա ամպրոպի ժամանակ կանգնած էր իր տան մոտ աճող ծառի կողքը, և նրան խփեց կայծակը: Կայծակի հարվածը նրան վայր գցեց, և նա ուշաթափվեց, իսկ երբ ուշքի եկավ 20 րոպե անց, ինքնուրույն ներս մտավ տուն՝ միայն տարօրինակ թուլություն զգալով: Այդ երեկո նրա տեսողությունը սկսվեց վերականգնվել և ի վերջո, ի զարմանս բժիշկների, վերականգնվեց ամբողջությամբ:

 

6. Կայծակը բուժեց քաղցկեղը

Դեռ 18-րդ դարից հայտնի է, որ էլեկտրական հոսանքը բուժիչ ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների վրա: Ֆերմեր Թոմաս Յանգի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, և նա իր կյանքի վերջին օրերն էր ապրում, երբ մի օր, իր տան շեմին պառկած վիճակում կայծակը խփեց նրան: Էլեկտրական հոսանքն անցավ նրա ողջ մարմնով և վրայից թռցրեց կոշիկները… Թոմասը ուշքի եկավ բուժված:

 

5. Երաժշտական կայծակը

«Տարօրինակ, անբացատրելի և անհավանական» ձայները, որոնց նաև «սուլող» են անվանում, առաջին անգամ ֆիքսվել են ԱՄՆ ռազմական նավոտորմին պատկանով նավի ռադիոկայանով: Այդ ձայները մերթ մեղմանում էին, մերթ ուժեղանում ու ունեին երաժշտական երանգ, և որ ամենահետաքրքիրն է, լսվում էին միայն կայծակի ժամանակ, որոնք էլեկտրամագնիսական ալիքներ էին ստեղծում մթնոլորտում: Այս ձայները կարելի է լսել հատուկ ռադիոկայաններով և երկար անտենաների միջոցով:

 

 

4. Ստիվեն Քինքի երկրպագուհուն վախեցրած կայծակը

Մի օր 15-ամյա Ջենիֆեր Մաննը իր համար կարդում էր Սթիվեն Քինգի հայտնի «The Shining» վեպը՝ Նյու Ջերսիի Միդլանդ պարկին նայող պատուհաններով իր ննջարանում: Դրսում կայծակով ամպրոպ էր, երբ հանկարծ ողջ շենքը ցնցվեց, իսկ կայծակը, պատի միջով անցնելով, խփեց աղջկա մահճակալին և հրդեհեց այն: Ձայնից և տեսածից վախեցած աղջիկը ճչալով վազեց ներքև՝ գլխում պատրաստ ունենալով այլևս սարսափ նովելներ չկարդալու մնայուն որոշում, իսկ նրա հայրը հայտնաբերեց, որ հրդեհը մարել էր նույնքան անսպասելի, որքան սկսվել էր:
3. Ժամանակավոր դաջվածքներ անող կայծակը
Լիխտենբերգյան ֆիգուրը, որը հայտնի է նաև կայծակնային ծաղիկ/ծառ անվանումներով, հետք է, որը հաճախ կարելի է տեսնել այն մարդկանց վզին և իրանին, ում խփել է կայծակը: Այս հետքերը անհետանում են ժամանակի ընթացքում՝ հայտնվելով կայծակի խփելուց 1-2 ժամ հետո: Պատկերի հստակությունն ու գունառատությունը տարբեր է լինում: Նկարում պատկերված են Ուինսթոն Քեմփի ձեռքերը, որոնց վրա առաջացել է այս գեղեցիկ պատկերը, երբ նրան փոթորկի ժամանակ խփել էր կայծակը:
2. Գունավոր լուսանկար ստեղծած կայծակը
Նյու Յորք նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում շատ արտասովոր դեպք էր արձանագրվել 20-րդ դարի սկզբին: Այնտեղ կայծակը պատուհանի միջով խփել էր պատի դարակի վրա շարված գունապատկերներով զարդարված ափսեներին և գրեթե չվնասելով` դաջել էր դրանց վրայի պատկերները՝ դրանց հետևի պատին պահպանելով գույները:
1. Կրոնական հրաշքներ առաջացնող կայծակը
Մի օր թափառական նկարիչ Էբբոթ Պարկերը զբոսնում էր Նյու Ջերսի նահանգի Մորրիսթոն քաղաքով, երբ անսպասելի ամպրոպ սկսվեց, և նա կայծակնահար ընկավ մայթի վրա: Նրան տեղափոխեցին Բոլոր Հոգիների Հիվանդանոց, որտեղ բժիշկները զարմանքով նկատեցին, որ կայծակի պատճառած այրվածքները խաչի տեսք ունեն: Կարճ ժամանակ անց, բացի խաչից, սկսեց երևալ նաև խաչված Քրիստոսը: Ականատեսները պնդում էին, որ նկարն այնքան հստակ էր, որ կարելի էր տարբերել անգամ մանր դետալները, ինչպիսին Քրիստոսի «թագի» փշերն էին, ձեռքերի ու ոտքերի մեջ մխված մեխերը և այլն:
Սա իրոք հրաշք էր, որովհետև ուշքի գալով, Պարկերը երդվում էր, որ ինքը երբեք դաջվածքներ չի ունեցել, իսկ բժիշկն իր հերթին փաստում էր, որ մեջքի վրայի պատկերը արհեստական չէ…

Աղբյուր

 

Advertisements
Posted in Մայրենի, Ուզում եմ իմանալ

Ինչու՞ է տորնադոն այդքան վտանգավոր

Տորնադոն ոլորապտույտ փոթորկահողմ է, որը սովորաբար ծնվում է ամպրոպային ամպի ներսում: Տորնադոն օձագալար զարկվում է գետնին, որտեղ գործում է փոշեկուլի նման՝ ներքաշելով ճանապարհին հանդիպած ամեն ինչ: Տորնադոն ավելի նեղ է, քան մրրիկը, բայց կարող է նույնքան ավերիչ լինել: