Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք 8-րդ դասարան, դաս 20

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

Մայիսյան հերոսամարտեր, Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայիաջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թ.-ի հունվարի 28-ին խախտելով Երզնկայի զինադադարը (1917 թ.-ի դեկտեմբերի 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկինախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Հայ կամավորներն առանձին խմբերով փորձել են դիմադրություն կազմակերպել՝ Երզնկայում՝ Սեբաստացի Մուրադը, Բաբերդում՝ Սեպուհը, Քղիում՝ Թուրիկյանը։ Կովկասյան բանակի հրամանատարությունը 1918 թ.-ի հունվարին Անդրանիկին շնորհել է գեներալի կոչում և նշանակել ռազմաճակատի հրամանատար։

download

Վերջինս ժամանել է Ալեքսանդրապոլ (կամավորներ հավաքագրելու ապարդյուն փորձեր է արել), ապա անցել է Կարս, փետրվարի. 10-ին՝ Էրզրում (Կարին)։ Արյունահեղ մարտեր մղելով՝ Մուրադը Երզնկայից գաղթականների հետ նահանջել է Դերջան, ապա՝ էրզրում։ Անհաջող են եղել նաև Քղիում թուրքերին ու քրդերին կանգնեցնելու Թուրիկյանի ջանքերը։ Թուրքերի պահանջով Անդրկովկասի վրացական և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարել են երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թ.-ի փետրվարի 10-ին Թիֆլիսում կազմվել է Անդրկովկասի Սեյմը (խորհրդարան)՝ մենշևիկ Միկոլոգ Չխեիձեի նախագահությամբ։ Սեյմը ներկայացված էր 36 վրաց մենշևիկ, 30 մուսավաթ., 27 դաշնակցական, 19 ԷսԷռ և այլ կուսակցությունների պատվիրակներով։ Սեյմը դարձել է երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմինը, իսկ գործադիր մարմնի՝ նորակազմ կառավարության նախագահ է նշանակվել Եվգենի Գեգեչկորին։ Դաշնակցականները(Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Խաչատուր Կարճիկյան և ուրիշներ), դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, մտել են Սեյմի մեջ՝ թուրքերի դեմ միայնակ չմնալու ակնկալիքով։ Շարունակվել է թուրք, զորքերի առաջընթացը, փետրվարին նրանք գրավել են Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին՝ Էրզրումը, որտեղից Անդրանիկը հեռացել է Ալեքսանդրապոլ՝ չստանալով օգնական ոչ մի ուժ։ Հայկական ուժերը չկարողացան միայնակ պահել 400 կմ երկարությամբ ճակատային գիծը (նախկինում այն պահել էր ռուսական 5 կորպուս)։ Այս ամենին հաջորդել է Բրեստ-Լիտովսկում 1918 թ.-ի մարտի 3- ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանա-թուրքական. խմբավորման կնքած պայմանագիրը, որով Վ. Լենինի կառավարությունը հրաժարվել է Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելառուսիայից և Մերձբալթիկայից՝ հօգուտ Գերմանիայի, և Արևմտյան Հայաստանից՝ հօգուտ Թուրքիայի։ Թուրքերին է տրվել նաև Կարսի մարզը, որը 1878-ից Ռուսական, կայսրության կազմում էր։ Անդրկովկասի Սեյմը չի ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918 թ.-ի մարտին թուրքերի արդեն գրաված Տրապիզոնում առանձին բանակցություններ է սկսել վերջիններիս հետ։ Սեյմի պատվիրակության (նախագահ՝ Ակակի Չխենկելի) 12 անդամից 7-ը մուսուլման էին։ Ադրբեջանցի պատվիրակները, ընդառաջելով իրենց թուրք եղբայրների պահանջներին, կողմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները Թուրքիային հանձնելուն։ Վրաց պատվիրակները, դեմ լինելով Արևմտյան Հայաստանը և Տրապիզոնը Թուրքիային թողնելուն, իրականում ոչ մի քայլ չեն կատարել թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ, ավելին՝ մերժել են հայկական կողմի առաջարկը՝ միասին պահել ճակատը։ Իսկ կովկասյան բանակի հրամանատար, վրացի գեներալ-լեյտենանտ. Իլյա Օդիշելիձեն (քրոջ ամուսինը թուրք, զորքերի հրամանատար Վեհիբ փաշան էր) Ա. Չխենկելու հրամանով 1918 թ.-ի ապրիլի 11-12-ին, գրեթե առանց կռվի, թշնամուն է հանձնել լավ ամրացված Կարսի բերդը, որի պաշտպանության հրամանատար էր նշանակվել գեներալ. Թովմաս Նազարբեկյանը։ Թուրք-անդրկովկասյան անջատ բանակցությունները Տրապիզոնում արդյունք չեն տվել, և Սեյմի պատվիրակությունը վերադարձել է Թիֆլիս։ Ստեղծված իրադրությունից պարզ է դարձել, որ Թուրքիան չի բավարարվելու պայմանագրով նախատեսված տարածքների բռնագրավմամբ և ներխուժելու է նաև Արևելյան Հայաստան։

Advertisements
Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Մայիսի 1, Մայիսի 9, Մայիսի 28

  1. Ո՞ր օրն է նշում աշխատավորնորի օրը

ա) Մայիսի 1

բ) Մայիսի 28

գ) Հունիսի 1

դ) Մայիսի 9

 

2. Պաշտոնապես ո՞ր թվականից է նշվում Մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օրը։

ա) 1999

բ) 1989

գ) 1993

դ)1992

 

3. Քանի տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան։

ա) 27

բ) 29

գ) 20

դ) 22

 

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք 8-րդ դասարան, դաս 19

Մշակույթի ճյուղեր՝

1. Կրթություն

Արևելահայերի և արևմտահայերի մշակույթի կենտրոններ՝ Թիֆլիս և Կ. Պոլիս

Կրթական համակարգը՝ պետական, ազգային և ծխական (եկեղեցիների տնօրինության ներքո գործող դպրոց) դպրոցներ

 Շուշի և Երևան 1864թ., 1866թ.՝ թեմական դպրոցների ստեղծում (Պերճ Պռոշյան)

Էջմիածին 1874թ. Գևորգ Դ Կաթողիկոս՝ Գևորգյան հոգևոր ճեմարան

Ազգային դպրոցներ՝ նախակրթարաններ (տարրական) և երկրորդական (միջնակարգ)

2. Գիտություն

Անդրեաս Արծրունի – ժամանակակից երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիր

Ջակոմո (Հակոբ) Չամչյան – ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադրող քիմիկոսը

Հովհաննես Ադամյան – մշակել է տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը, դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը

Խորեն Սինանյան – առաջինը հայտնաբերել է Յուպիտերի վեցերորդ արբանյակը Ս. Ղազար կղզու հայկական աստղադիտարանում

Մարգար Առուստամով – 1892թ. Աստրախանում բռնկված խոլերայի համաճարակի ժամանակ պայքարել է համաճարակի տարածման դեմ

Լևոն Օրբելի – էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը

Հայագիտություն

Մկրտիչ Էմին – Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանիչ, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտող

Նիկողայոս Մառ – կովկասագետ, ով զբաղվել է Անիի պեղումներով, հայագիտական ուսումնասիրությունները ամփոփել է <<Անի>> աշխատությունում:

Ղևոնդ Ալիշան – Մխիթարյան միաբանության անդամ, ով գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) մեծապես նպաստել է ազգային գիտության զարգացմանը

Անտոն Գարագաշյան – հայ ժողովրդի ամբողջական պատմությունն է ստեղծել՝ <<Քննական պատմություն հայոց>>

Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան – եկեղեցական գործիչ, պատմաբան և բանասեր, ով Հայոց պատմության զանազան հիմնահարցերի, Հայկական հարցի լուծման և հեռանկարների մասին ուրույն վերաբերմունք ուներ, մեծ նշանակություն ունի նրա <<Ազգապատում>> եռահատոր ուսումնասիրությունը

Լեո (Առաքել Բաբախանյան) – պատմաբան, ով հայոց պատմության ուսումնասիրությունը որակական նոր աստիճանի բարձրացրեց, գրել է հայոց պատմության գրեթե բոլոր պատմական շրջանների ու հիմնախնդիրների մասին

Նիկողայոս Ադոնց – զգալի ներդրում ունի Բյուզանդիայի պատմության, հայոց միջնադարի և Հայկական հարցի ուսումնասիրության ասպարեզում, իր <<Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում>> արժեքավոր աշխատությունում ներկայացրել է Հայաստանի պատմաաշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքը, հայ-բյուզանդական հարաբերությունները և այլ հարցեր:

3. Գրականություն

Արսեն Բագրատունի – <<Հայկ դյուցազն>>

Միքայել Նալբանդյան – հիմք դրեց գրական քննադատությանը՝ զարգացնելով կյանքի ճշմարիտ արտացոլման սկզբունքը

Ռափայել Պատկանյան – մեծ ժողովրդականություն ձեռք բերեց նրա պոեզիան

Րաֆֆի – նոր հուն բացեց ազգային վիպասանության մեջ, իր վեպերում ստեղծեց ազգային կերպարներ, ովքեր կոչված էին քարոզելու ազգային ազատագրության գաղափարը

Լևոն Շանթ – դրամատուրգիայում նոր ուղղություն է նշանավորել

4. Մամուլ

5. Արվեստ և ճարտարապետություն

Կերպարվեստ

Գևորգ Բաշինջաղյան – <<Դեպի Արագած տանող ճանապարհը>>, <<Արարատ>>

Եղիշե Թադևոսյան – բնանկարից բացի, ստեղծել է նաև կրոնական և պատմադիցաբանական պատկերներ

Մարտիրոս Սարյան – այդ շրջանի հայ նկարչությունը, այդ թվում նաև բնանկարը, գեղարվեստական նոր որակ և ազգային շեշտված դիմագծեր է ձեռք բերել հատկապես նրա գործերում

Վարդգես Սուրենյանց – նա պատմական նկարի ձևավորման ու զարգացման գործում բացառիկ դեր է խաղացել, անդրադարձել է նաև առասպելական շրջանի պատմությանը

Երվանդ Ոսկան – Հռոմի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ և պոլսահայ վարպետ, ով նոր շրջանի հայ քանդակագործության հիմնադիրներից է

Անդրեաս Տեր-Մարուքյան – նրա կերտած Խաչատուր Աբովյանի հուշարձանը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կոթողային քանդակն է

Թատրոն

Պետրոս Մաղաքյան – 1861թ. Կ. Պոլսում ստեղծվեց առաջին մշտական խումբը նրա ղեկավարությամբ, այն հայտնի  է <<Արևելյան թատրոն>> անունով

Հակոբ Վարդովյան – նրա գլխավորությամբ 1868թ. Կ. Պոլսում ստեղծվում է նոր թատերական կազմակերպություն, որը հանդես էր գալիս հայերեն ու թուրքերեն ներկայացումներով

Երաժշտություն

Տիգրան Չուխաջյան – հիմնադրեց հայ օպերային արվեստը, նրա <<Արշակ Բ>> օպերան հայ օպերային ժանրի առաջին ստեղծագործությունն է

Քրիստափոր Կարա-Մուրզա – արևելահայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր

Ջիվանի (Սերովբե Լևոնյան) – ստեղծվեց հայ աշուղային ազգային դպրոցը նրա գլխավորությամբ

Կոմիտաս – լուծեց հայ հոգևոր երգը նոտագրելու և աղավաղումներից փրկելու խնդիրը, տարիներ շարունակ զբաղվեց հայ ժողովրդական և հոգևոր երգերի նշագրմամբ, հետազոտությամբ և ժողովրդականացմամբ

Արմեն Տիգրանյան – <<Անուշ>> օպերա

Ճարտարապետություն

Հայ նշանավոր ճարտարապետներ՝ Գ. Տեր-ՄիքելյանՍ. ՍարկիսյանՀ. Քաջազնունի

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Հայոց ցեղասպանություն

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիներիև Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը:

1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»:

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914թ. օգոստոսի 1-ին (հուլիսի 19-ին) պետությունների երկու խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա) և Գերմանա-ավստրիական բլոկի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, որոնց 1915թ. միացավ նաև Բուլղարիան) միջև: Անտանտին հետագայում միացան նաև Իտալիան, Ռումինիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Կայզերական Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային, իսկ 4-ին Անգլիան՝ Գերմանիային: Պատերազմական գործողություններն ընդգրկեցին Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հեռավոր Արևելքի տարածքները:

1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ ռուսական զենքի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը: Հայ հասարակական-քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը: Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակների՝ պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակ Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը:

«Մեր թուրքահայ եղբայրների դատը պաշտպանված և լուծված կլինի, եթե ներկա համաեվրոպական պատերազմի մեջ ռուսական զենքը հաղթող հանդիսանա, – նշել է այն տարիներին Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» թերթը իր 1914թ. հոկտեմբերի 10-ի համարում, – ուստի և մենք ամեն կերպ պետք է ապահովենք այդ հաղթանակը»: Քիչ ավելի ուշ հոկտեմբերի 25-ին «Մշակը» կոչ էր անում հայ ժողովրդին միահամուռ պաշտպանելու Ռուսաստանին՝ նրա մեծ և պատմական առաքելության մեջ: «Աջակցելու համար հարկավոր է մի բան՝ ընդհանուր միաբանություն, համերաշխություն, հրաժարում կուսակցական պառակտումներից: Այսօր այլևս չպետք է լինեն ո՛չ մշակական, ո՛չ դաշնակցական, ո՛չ հնչակյան, ո՛չ սոցիալ-դեմոկրատ հայկական հատվածներ, – գրում է թերթը, – այսօր ամենքը պետք է զգան իրենց հայության զավակներ, եղբայրներ, որոնց պարտքն է մտածել, հոգալ իրենց թշվառ թուրքահայ եղբայրների ազատագրության համար»:

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվեցին բանակ: Պատերազմի տարիներին Ռուսական կայսրության մեջ բնակվող 2 միլիոն 54 հազար հայերը ռուսական բանակին տվեցին ավելի քան 250 հազար զինվոր:

Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը թերևս առաջին անգամ էր նման քանակությամբ մարդ զորակոչում ռուսական բանակ: Հայերի նման բարձր ակտիվությունը ռուսահայերի պատմական ավանդույթների համագործակցության նոր դրսևորում էր, ավանդույթներ, որոնք արտահայտվել էին 1806-1812, 1828-1829, 1853-1856, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության այդպիսի ակտիվությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանը թուրքական լծից՝ ֆիզիկական բնաջնջումից ազատագրելու հայ ժողովրդի վաղեմի բաղձանքով:

Պատերազմին հայ ժողովրդի մասնակցության բարձր ակտիվությունը դրսևորվեց ոչ միայն ռուսական բանակին ավելի քան 250 հազար զինվոր տալով, այլև տարբեր զորատեսակների կազմում բոլոր նշանակալից ճակատամարտերում և մարտական գործողությունների ժամանակ հայազգի զինվորականների ցուցաբերած հերոսությամբ, բարձր, ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմում ունեցած հայերի բարձր տեսակարար կշռով:

Ըստ Ռուսաստանի բանակում ծառայող գեներալների և սպաների վերաբերյալ նյութերի, որոնք պահվում են Ռուսաստանի պետական ռազմապատմական արխիվում և Ռուսաստանի պետական գրադարանի ռազմական բաժնում (ք. Մոսկվա), Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերից՝ գեներալ-մայոր Լևոն Ֆադեյի Տիգրանովը եղել է Պետրոգրադի ռազմական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը (1917թ.), գեներալ-մայոր Յակով (Հակոբ) Գերասիմի Բագրատունին՝ Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի պետը (1917թ.), գեներալ-մայոր Իվան Սերգեյի Բաղրամովը (Բաղրամյան) գլխավոր շտաբի զորահավաքային բաժնի պետը, գեներալ-լեյտենանտ Լևոն Ավետիքի Պոզոևը (Պոզոյան)՝ Թուրքեստանյան ռազմական օկրուգի հրետանու պետը (1916թ.), հրետանու գեներալ Անդրեյ Ադամի Աթաբեկովը՝ Մոսկովյան ռազմական օկրուգի հրետանու պետը (1913-1916թթ.), գեներալ-մայոր Իվան Վասիլի Ախվերդովը (Հախվերդյան) Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուսի շտաբի պետը (1916-1917թթ.), Վլադիմիր Պետրոսի Լազարևը (Լազարյան) 7-րդ կորպուսի շտաբի պետը (1916թ.), գեներալ-լեյտենանտ Ստեփան Գերասիմի Քալանթարովը՝ Վիտեբսկի պարետը և կայազորի պետը, ապա Պետրոգրադի պարետը (1914-1918թթ.), գեներալ-մայոր Գավրիիլ (Գաբրիել) Կորգանովը (Ղորղանյան) Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալը (1917-1918թթ.), գեներալ-լեյտենանտ Արտեմի Սոլոմոնի Վարտանովը՝ 7-րդ բանակի հրետանու տեսուչը (1916թ.), գեներալ-մայոր Վասիլի Միխայելի Թամաշև (Թամամշյան) հեծելազորային բանակի հրամանատարին կից գեներալ-հանձնակատարը (1916թ.), գեներալ-մայոր Վաղարշակ Տեր-Ակոպով-Տեր-Մարկոսյանցը՝ Կովկասյան բանակի ճարտարագործական վարչության պետը: Հայազգի զինվորականներից շատերը եղել են կորպուսի, դիվիզիայի, զորաջոկատի, բրիգադի, գնդի հրամանատարներ: Ինֆանտերիայի գեներալ Օգանովսկին Կովկասյան 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր (1915-1917թթ.), հեծելազորի գեներալ Գեորգի Ալեքսանդրի Թումանովը՝ 7-րդ հեծելազորային կորպուսի հրամանատարը (Վարշավյան ռազմական օկրուգ), գեներալ-մայոր Ֆոմա (Թովմաս) Իվանի Նազարբեկովը՝ Երևանյան զորաջոկատի և նահանգի զորքերի պետը (1915-1917թթ.), գեներալ-մայոր Մովսես Բաբայի Սիլիկովը՝ կովկասյան 8-րդ հրաձգային գնդի հրամանատարը, ապա Վանի զորաջոկատի պետը (1915-1916թթ.), գեներալ-լեյտենանտ, իշխան Կոստանտին Ալեքսանդրի Թումանովը՝ Անդրամուրյան 1-ին հեծյալ բրիգադի հրամանատարը (1916թ.), գեներալ-մայոր Իսայի Իսայու Ակիմովը (Հովակիմյանը) Անդրբայկալյան 1-ին հրետանային բրիգադի հրամանատարը, գեներալ-մայոր Գեորգի Ավետիքի Պոզոևը (Պոզոյան)՝ հրետանային 46-րդ բրիգադի հրամանատարը, Ռուբեն Ավետիքի Պոզոևը (Պոզոյան)՝ հրետանային 6-րդ բրիգադի հրամանատարը, գեներալ-մայոր Տիգրան Դանիլի Արյութինովը՝ Կովկասյան 1-ին կազակային դիվիզիայի հրամանատարը, գեներալ-մայոր Ալեքսանդր Գաջաև (Հաջոյան)՝ 23-րդ կովկասյան հրաձգային գնդի հրամանատարը, գնդապետ Պավել Պետրոսի Բեժանբեկը՝ 22-րդ Կովկասյան հրաձգային գնդի հրամանատարը:

Արխիվային փաստաթղթերի և նյութերի հիման վրա կատարված մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 29 հայազգի գեներալ, որոնցից մեկը՝ ինֆանտերիայի գեներալ (Օգանովսկի), մեկը՝ հեծելազորի գեներալ (Գ.Ա.Թումանով), մեկը՝ հրետանու գեներալ (Ա.Ա.Աթաբեկով), հինգը՝ գեներալ-լեյտենանտ (Լ.Ա.Պոզոև, իշխան Կ.Ա.Թումանով, Ա.Ս.Վարտանով, Ս.Գ.Քալանթարով, Ա.Ռ.Ալախվերդով), քսանմեկ՝ գեներալ-մայոր (Լ.Ֆ.Տիգրանով, Հ.Գ.Բագրատունի, Գ.Գ.Կորգանով, Ի.Ի.Ակիմով, Վ.Տեր-Ակոպով-Տեր-Մարկոսյանց, Գ.Ա.Պոզոև, Ռ.Ա.Պոզոև, Լ.Ա.Պոզոև, Ի.Վ.Ախվերդով, Մ.Բ.Սիլիկով, Վ.Մ.Թամաշև, Վ.Պ.Լազարև, Ֆ.Ի.Նազարբեկով, Տ.Դ.Արյութինով, Ի.Ս.Բաղրամով, Ն.Մ.Մելիք-Շահնազարով, Պ.Դ.Մելիք-Շահնազարով, Պ.Ս.Սուլթան-Շահ, Դ.Գ.Բեբուտով, Ա.Ս.Դոլուխանով, Ա.Գաջաև):

Հայազգի զինվորականները ակտիվորեն մասնակցել են պատերազմի բոլոր շրջանների գրեթե բոլոր ռազմական գործողություններին:

Եվրոպական ճակատում առաջին իսկ մարտերում աչքի ընկած հայ սպաներից էին 81-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ Լևոն Ֆադեի Տիգրանովը, գեներալներ Անդրեյ Ադամի Աթաբեկովը, Գեորգի Ալեքսանդրի Թումանովը: Վերջինս 13-րդ հեծելազորային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից առաջ քաշվեց և նշանակվեց 7-րդ հեծելազորային կորպուսի հրամանատար, ստացավ հեծելազորի գեներալի աստիճան: Աթաբեկովը նշանակվեց Մոսկովյան ռազմական օկրուգի հրետանու պետ:

Հյուսիսային և հարավարևմտյան ճակատներում 1914թ. սեպտեմբերից մինչև 1915թ. մայիս Վիսլա, Պիլիցա, Ռադոմկե գետերի և Իվանգորոդ, Լոձ, Դրոգոբիչ, Պերեմիշլ, Ֆրեդրոպոլ, Բրեստ քաղաքների շրջանում մղված թեժ մարտերում ցուցաբերած անձնական սխրագործության համար Լևոն Տիգրանովը պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրով և ժապավենով, Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի սրով և ժապավենով շքանշաններով, թանկարժեք զենքով և շնորհակալագրերով:

Եվրոպական ճակատում 1915թ. սկզբին մղված մարտերում արդյունավետ գործողություններ ձեռնարկելու համար Կոստանտին Դոլուխանովն ստացավ գնդապետի աստիճան, իսկ Ժասլիկ-Վալիգրոդ հատվածում բռնկված մարտերում ցուցաբերած քաջության համար պարգևատրվեց Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով: Մարտերում ցուցաբերած անձնական սխրագործության համար պրապորշչիկ Նիկոլայ Օհանովը պարգևատրվեց Սբ. Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով՝ «Արիության համար» մակագրությամբ, պորուչիկ Դենիս Գեորգիի Պոզոևը՝ Սբ. Ստանիսլավի 3-րդ և Սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններով: 1916թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 19-ը Մենարժե, Մալի, Պլոցկ և Վախ բնակավայրերի մոտ թեժ մարտերի ժամանակ ցուցաբերած սխրագործությունների համար Ք. Արարատովը պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով՝ սրով և ժապավենով: Խոլմյան և Գրոդնենսկի նահանգներում ու Նարոչյան օպերացիայի ժամանակ իրենց քաջությամբ և սխրագործություններով աչքի ընկած հայ սպաներից էին նաև գեներալ-մայոր Գեորգի Պոզոևը, պրապորշչիկ Արշակ Քոսյանը: Վերջինս Նարոչյան օպերացիային ակտիվ մասնակցելու համար պարգևատրվեց Սբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով: Գեորգի Պոզոևը 1916թ. Կարչևա գյուղի տարածքում տեղի ունեցած թեժ մարտերում ցուցաբերած քաջության և զորավարական տաղանդի դրսևորման համար պարգևատրվեց սրով և ժապավենով՝ ի հավելումն վաղօրոք ստացած Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանի:

Կովկասյան ճակատում պատերազմն սկսվեց 1914թ. հոկտեմբերի 31-ին: Ռուսական զորքերի առաջին օրերի գործողությունների մասին նոյեմբերի 2-ին և 3-ին զեկուցվեց Նիկոլայ 2-ին: Այս ճակատում առաջին իսկ մարտերում աչքի ընկած հայ սպաներից էր Երևանյան հեծյալ ջոկատի շտաբի պետ Գավրիիլ Կորգանովը (Ղորղանյան), որը 1914թ. դեկտեմբերի 6-ին նշանակվեց 39-րդ դիվիզիայի շտաբի պետ: Այդ դիվիզիայի 154-րդ գնդի զինվորները դեկտեմբերի 22-ին Սարիղամիշյան ռազմական գործողության հենց սկզբում Ղզըլ-Քիլիսայի շրջանում գերի վերցրին թուրքական 9-րդ կորպուսի հրամանատարին, 106 սպա և շատ ռազմավար: Նկատենք, որ այդ գնդի սպաների մեկ երրորդից ավելին հայեր էին: Դեկտեմբերյան մարտերի համար Գավրիիլ Ղորղանյանը պարգևատրվեց Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով և Սբ. Աննայի շքանշանով՝ սրով և ժապավենով: Գավրիիլ Ղորղանյանն առաջ քաշվեց Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ:

Հայտնի են Սարիղամիշյան, Ալաշկերտյան, Տրապիզոնի, Համադանի, Դիլմանի, Վանի և այլ գործողությունների ու ճակատամարտերի ակտիվ մասնակից շատ հայ սպաների անուններ: Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանն իր հաղթանակով աչքի ընկավ Դիլմանի ճակատամարտում, այստեղ սխրանքներ գործեց և Անդրանիկը: Նազարբեկյանը նշանակվեց Մուշ-Բիթլիսյան, ապա՝ Կարամուջյան զորաջոկատի պետ: Մովսես Սիլիկյանը 8-րդ գնդի հրամանատարն էր, 1915-1916թթ.՝ Վանի ռուսական զորաջոկատի պետը: Հովհաննես Հախվերդյանը Տրապիզոնում տեղաբաշխված 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետն էր, գեներալ-մայորի աստիճան ստանալուց հետո՝ Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուսի շտաբի պետը: Գնդապետ (հետագայում՝ գեներալ-մայոր) Պավել Պետրոսի Բեժանբեկը՝ Կովկասյան 22-րդ հրաձգային գնդի հրամանատարը, գնդապետ Յուզբաշյան 201-րդ Նոտիյան հետևակային գնդի հրամանատարի տեղակալն էր, գնդապետ Լ. Չարուխչյանը 17-րդ թուրքեստանյան հրաձգային գնդի հրամանատարի տեղակալը: Գնդապետ Ռուբեն Պոզոևը իր սխրագործություններով աչքի ընկավ Սարիղամիշյան գործողության ժամանակ, պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով՝ սրով, առաջ քաշվեց եւ նշանակվեց 6-րդ հրետանային բրիգադի հրամանատար: Կովկասյան ճակատում 1916-1918 թթ. ծավալված ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցան Կովկասյան 1-ին առանձնացված հրետանային դիվիզիոնի կապիտան Իոսիֆ Ֆադեյի Տիգրանովը, 44-րդ հրետանային բրիգադի կապիտան Վալենտին Մխիթարի Դեմիրտաշևը, 21-րդ հրետանային բրիգադի փոխգնդապետ Քրիստափոր Գերասիմի Արարատովը, 19-րդ հրետանային բրիգադի գնդապետ Կոստանտին Բեգլարի Դոլուխանովը, կազակային պարտիզանական զորաջոկատի Կուբանյան հարյուրյակի շարքայիններ Լևոն Կասպարովը, Գրիգոր Ավանեսյանցը, Խաչատուր Քալամենյանցը, Իվան Առաքելովը: Վերջիններս առաջինն էին Կովկասյան ռուսական բանակի կազակային զորամասերի հայ կամավորներից, որ արժանացան Սբ. Գեորգիի շքանշանին՝ «Թուրքերի դեմ մարտերում ցուցաբերած անձնազոհության և սխրագործ աշխատանքի համար»: Մարտական գործողություններին Քյուրդամիրի ուղղությունում, Բաքվի, Դերբենդի և Պետրովսկի (ներկայումս՝ Մախաչկալա) շրջաններում «Թուրքական զորքերի դեմ ինքնազոհ աշխատանքի և սխրագործությունների համար» Գեորգիեւյան խաչի 3-րդ և 2-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրվեցին նույն զորաջոկատի 1-ին Սահմանապահ հարյուրյակի ավագ ունտերսպա Մանուկ Խաղդաջևը, եֆրեյտորներ Արշակ Հարությունովը և Արզուման Մանուչարովը: 1918թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին ծանր մարտերում կատարած սխրանքների համար Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատարի հրամանով Գեորգիեւյան խաչի 4-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվածների թվում էին Զապարոժյան հարյուրյակի շարքայիններ Արշակ Աղաբեկովը, Մկրտիչ Մելքումովը, Բոգդան Ավագովը, զինվորներ Եղիշ Կասպարովը, Ստեփան Հարությունովը, Հակոբ Հակոբյանը և ուրիշներ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը Կովկասյան բանակում ունեին մեծ տեսակարար կշիռ: 1917թ. սկզբի դրությամբ՝ ռուսները կազմում էին Կովկասյան բանակի անձնակազմի 42, ուկրաինացիները՝ 30, հայերը՝ 10, վրացիները՝ 8, գերմանացիները՝ 4, լեհերը՝ 1,5 տոկոսը: Մնացած մասը կազմում էին բելառուսները, թաթարները, հրեաները և լատիշները: Նույնպիսին էր նաև բանակի սպայական կազմի պատկերը: Ռուսները կազմում էին սպաների 60 տոկոսը, ուկրաինացիները՝ 10, հայերը՝ 8-9, ապա հետևում էին վրացիները, լեհերը և այլ ազգությունների ներկայացուցիչներ:

Հայ ժողովրդի հազարավոր զավակներ Կովկասյան ճակատում պատերազմին մասնակցել են հայկական զորամասերի կազմում: Դրանցից սկզբնական շրջանում կազմավորվեցին կամավորական չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատները, այդ ջոկատների հրամանատարներ նշանակվեցին ազգային-ազատագրական պայքարում թրծված հայդուկներ Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին: Ավելի ուշ կազմավորվեցին 5-րդ, 6-րդ, 7-րդ հայկական ջոկատները, և կամավորների թիվը 1915թ. գարնանը հասավ 6500-ի:

Հայկական 1-ին կամավորական ջոկատը (հրամանատար Անդրանիկ), որը կազմավորվել էր 1914թ. հոկտեմբերի 23-ին, Սալմաստում, գեներալ Չերնոզուբովի զորաջոկատի կազմում գործում էր Սալմաստ-Վան ուղղությամբ: Ջոկատի 1200-անոց անձնակազմի մեծ մասը արևմտահայեր էին: Ջոկատը աչքի ընկավ հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915թ. ապրիլ), այնուհետև կամավորները ակտիվորեն մասնակցեցին Վանի ազատագրմանը և Բիթլիսի գրավմանը: Հայկական 2-րդ կամավորական ջոկատը 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին գեներալ Նիկոլաևի Բայազետյան ռուսական զորաջոկատի կազմում մասնակցեց Վանի գրավմանը, Վանի հարավարևելյան շրջանների՝ Աղթամարի, Մակսի, Շատախի, Ազատակերտի, Ջեյվայի, Արճեշի և այլ հայկական բնակավայրերի և գյուղերի ազատագրմանը, Մուշի և Բիթլիսի գրավմանը:

Հայկական 3-րդ կամավորական ջոկատը ռուսական Կարադերբետյան զորաջոկատի կազմում մասնակցեց Սարիղամիշի գործողությանը, այնուհետև Վանի, Մուշի և Բիթլիսի ազատագրման համար կռիվներին: Սարիղամիշից մինչև Ռևանդուլ (Իրան) ձգվեց հայկական 4-րդ կամավորական ջոկատի մարտական ուղին: 1914-1916թթ. ջոկատը հայկական 2-րդ և 3-րդ ջոկատների հետ միասին մասնակցեց Վանի, Մուշի, Բիթլիսի համար մղված ծանր մարտերին և նրանց գրավմանը: Հայկական 4-րդ կամավորական ջոկատը 1916թ. հունվար-հունիս ամիսներին ռուսական բանակի Սուլդուլի զորաջոկատի կազմում մասնակցեց Ռևանդուզի (Իրան) գրավման մարտերին, որոնց ընթացքում մայիս 30-ին գրոհներից մեկի ժամանակ թշնամու գնդակից հերոսաբար զոհվեց ջոկատի հրամանատար, ժողովրդական հերոս Քեռին:

Հայկական 5-րդ կամավորական ջոկատը (հրամանատար Վարդան) կազմավորվեց Երևանում: Նրա ձևավորման աշխատանքներն սկսվել էին դեռևս 1914թ. դեկտեմբերից, սակայն Կովկասյան բանակի զինապահեստներում հրացաններ չլինելու պատճառով ջոկատը չկարողացավ մասնակցել պատերազմի առաջին շրջանի մարտական գործողություններին:

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։

Գործեր և ժառանգություն

Միքայել Նալբանդյանին նվիրված
ՀՀ փոստային նամականիշ

Միքայել Նալբանդյանի կիսանդրին, մարմար, գրանիտ, 2004, Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ճեմասրահ

Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։

Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց Կալկաթա, իր ծննդավայրը և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը՝ անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866թ., մարտի 31-ին։

Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով, հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։

Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Անլար հեռախոսի պատմությունը

Այսօր մեր կյանքն անհնար է պատկերացնել` առանց բջջային հեռախոսի: Անընդհատ հայտնվում են նոր մոդելներ` ավելի ու ավելի շատ գործառույթներով: Կարելի է գնել ցանկացած գնի և որակի, ցանկացած գույնի և տեսքի բջջային հեռախոս:

1973 թ.-ի ապրիլի 3-ը նշանավորվել է առաջին բջջային հեռախոսի ստեղծմամբ, երբ առաջին անգամ օգտագործվել է անլար կապը: Մարտին Կուպերը, ով «Motorola» ընկերության ներկայացուցիչն էր, համարվում է բջջային հեռախոսի հիմնադիրը:

timthumb

Հեռախոսի պատմությունը սկվել է դեռ 1947 թ.-ին` AT&T ընկերության ստեղծած 40-կիլոգրամանոց սարքի տեսքով, որը նախատեսված էր միայն ավտոմեքենաների մեջ կիրառման համար: Միայն 1970-ական թթ.-ին է սկսել նվազել բջջային հեռախոսային սարքի քաշը, կիրառվել ալեհավաք և լսափող, որոնց շնորհիվ` կապը դարձել է որոշակի ալիքներով և մեկ կենտրոնից: Զանգվածային բջջային օպերատորներ այն ժամանակ չեն եղել, և կապի կենտրոնը միակն էր:

1970-ականների սկզբերին «Motorola» ընկերությունն արտադրում էր շարժական ռադիոկայաններ: 1976 թ.-ին Մարտին Կուպերը, որն այս ընկերության ինժեներն էր, ստեղծում է դյուրակիր ռադիոկայան` նախատեսված Չիկագոյի ոստիկանության համար:

Ողջ տարվա ընթացքում «Bell Labs» և «Motorola» ընկերությունները մրցում էին` բջջային հեռախոս ստեղծելու հարցում, և վերջինը հաղթող է դուրս գալիս: Դա պարզվում է այն ժամանակ, երբ Մարտին Կուպերը, գտնվելով Մանհեթենի բանուկ փողոցներից մեկում, իր ստեղծած բջջային հեռախոսով զրուցում է մրցակցի հետ` առանց ֆիքսված տեղակայման:

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 8-րդ դասարան, դաս 9

Զանգվածային հասարակական շարժումները

Տալ «ժողովրդավարություն »հասկացության բացատրությունը: Ժողովրդավարության դերը 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին եվրոպական հասարակությունում:

Քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը[1]։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը;
  • Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:

Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։

Արհմիությունների կազմավորման պատմությունը Եվրոպայում, Հայաստանում, նրանց դերը 19-րդ դարի երկրորդ կեսից  20-րդ դարի սկզբին և ժամանակակից աշխարհում:

Պատմել բանվոր դասակարգի, նրանց պայքարի արդյունքների մասին արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում:

Ներկայացնել ուտոպիստ-սոցիալիստների հայացքները:

Բանվոր դասակարգի դերը նոր հասարակության ստեղծման գործում ըստ Կ.Մարքսի, Ֆ. Էնգելսի գաղափարախոսությամբ:Պատմությունից ներկայացրու դրվագներ դրանց իրականացման դրական , բացասական կողմերի մասին:

Հիմնավորել, կամ հերքել ԶԼՄ-ի, գործադուլի, հանրաքվեի  նպատակներին հասնելու արդյունավետության դերը 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին և արդի աշխարհում:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 92-95, համացանց

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք 8-րդ դասարան, դաս 4

Համազգային պայքարը

Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Հայ-թաթարական բախումներն ունեին ներքին և արտաքին պատճառներ, սակայն, ինչպես գրում է Վիլլարին, կար մեկ այլ տեսակետ ևս, որին հակված էին շատ հայեր. նրանք համոզված էին, թե ջարդերը համաիսլամական շարժման մաս էին կազմում, իսկ թաթարների թիկունքում կանգնած էին և բախումները կազմակերպել էին Պոլիսը և Թեհրանը: Հակահայ քարոզչության և հայկական կոտորածների կազմակերպման կենտրոնը համարվում էր Բաքվի ՙպանիսլամական կոմիտեն՚` պանթուրքական հակումներով թաթարական մտավորականության ներկայացուցիչները, որոնց ղեկավարում էին Ահմեդ Աղաևը և Ալի Մարդան բեկ Թոփչիբաշիևը:

Հայերի շրջանում տարածված էր, որ բախումները ոգեշնչված էին այն կոտորածներով, որոնք կատարվել էին 19-րդ դարի վերջերին` Սուլթան Աբդուլ Համիդի օրոք, և ընդհանրապես Օսմանյան կայսրության տարածքում վարվող հայահալած քաղաքականությունով:

Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող  անձանց մասին/:

Աղբյուրը՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 102-105, համացանց,

Հայ-թաթարական ընդհարումներ:

Լրացուցիչ աշխատանք

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան,առաջադրանք 8-րդ դասարան, դաս 2

Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

Հնդկաստանի ժամանակագրությունը

Արևելահնդկական ընկերության առևտրական գործունեությունը հնդկաստանում շարունակվեց մինչև 1833 թ․։

1858 թ․ Անգլիայի պառլամենտն ընդունեց օրենք Հնդկաստանի կառավարման մասին, որի համաձայն Արևելահնդկական ընկերությունը լուծարվեց։

1770 թ․ Բելգիայում սովից մահացավ 10 մլն մարդ։ Այս ամենաը Հնդկաստանում անգլիական գաղութարաների հաստատումից հարյուր տարի անց հանգեցրեց հնդիկ ժողովրդի  1857-1859 թթ․ մեծ աբստամբությունը որը դաժանորեն ճնշվեց։

Չինաստանի ժամանակագրությունը

17-րդ դարերի կեսերին Չինաստանը գրավեցին հարևան մանգուրական ցեղերը։

 

Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հայերը Հնդկաստանում, Հնդկաստանումբնակվող հայերն են։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև հաստատվել են 1992-ին։ Ներկայիս Հնդկաստանում բնակվում է մոտ 400-500 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում (այստեղ գործում է հայկական ծերանոց) և Բոմբեյում։ Հնդկաստանում գործում է 6 եկեղեցի և 2 մատուռ։

Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հայերի թիվը Չինաստանում սկսեց աճել 2000-ականներից: Որոշ տվյալներով, 2013-ին հայերի թիվը հասնում էր 800-900-ի: Սկզբնական շրջանում հայերը միավորվում էին քաղաքների, նահանգների մակարդակով: Օրինակ՝ Շանհայում հայերին միավորելու գործում մեծ ներդրում ունեցավ Վաչե Պետրոսյանի ղեկավարած Շանհայի հայկական ակումբը: Պեկինի հայերը միմյանց հետ ծանոթանում էին ՀՀ դեսպանատան կազմակերպած միջոցառումների շրջանակներում: Հայկական համայնքները հատկապես ակտիվ էին Չինաստանի հարավում՝ Հոնկոնգ, Գուանջոու, Շենջեն քաղաքներում:

Սակայն այս քաղաքների համայնքները միավորված չէին, հանդիպում էին տոնից տոն, չկային ընդհանուր նպատակ և քաղաքականություն: Իրավիճակը փոխվեց, երբ 2006թ. Շենջենում բնակվող ֆրանսահայ Միհրան Փափազյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Չինահայ համացանցային-սոցիալական հարթակը:

kedob-ni636f3

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն ,8-րդ դասարան դասագիրք, էջ 54-58, համացանց:

Լրացուցիչ աշխատանք

Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար

Դիանա Աբգարը աշխարհում առաջին կին դեսպանն է եղել։ Դիանա Աբգարի ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ։ Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ։ Հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։ Դիանան Կալկաթայում կրթություն է ստացել կանանց մենաստանում։

1891 թվականին ծնվել է Դիանայի առաջնեկը՝ Ռոզը, հետո որդին՝ Միքայել կրտսերը, իսկ 1896 թվականին՝ Ռութը։ 1906 թվականին՝ ամուսնու մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Յոկոհամա, որտեղ Դիանան բացել է վաճառատուն և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։ Նա Ճապոնիայում ապրել է 46 տարի։ Դիանան տիրապետել է պարսկերեն, անգլերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։ Գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։