Posted in Քիմիա, Քիմիա 2018-2019, Uncategorized

PET՝Պոլիէթիլեն տերեֆտալատ

Աշխարհի PET- ի արտադրության մեծամասնությունը սինթետիկ մանրաթելերի համար (60% -ից ավելին), շիշի արտադրության հաշվին համաշխարհային պահանջարկի շուրջ 30% -ը:  Տեքստիլային ծրագրերի համատեքստում, PET- ը վերաբերում է իր ընդհանուր անվանին, պոլիեսթերին , մինչդեռ PET- ի հապավումը սովորաբար օգտագործվում է փաթեթավորման առումով:Պոլիեսթերը կազմում է աշխարհի պոլիմերային արտադրության մոտ 18% -ը եւ չորրորդ ամենատարածված պոլիմերը:պոլիէթիլեն (PE), պոլիպրոպիլեն (ՊՄ) եւ պոլիվինիլ քլորիդ (PVC) առաջին, երկրորդ և երրորդը: Related image

Posted in Քիմիա 2018-2019, Uncategorized

Գորնական աշխատանք՝ Ջրածնի ստացումը լաբարատորիայում։

Գորնական աշխատանք՝ Ջրածնի ստացումը լաբարատորիայում։

Փորձ առաջին՝

Ջրածնի ստացումը՝ մետաղների և թթուների փոխազդեցությունից։

Սարքեր՝ Փորձանոթ, լուցկի, ձագար

Ընթացքը՝ Այսօր լաբարատորիայում ստացանք ջրածին։ Առաջին փորձի համար վերցրեցինք ցինկը, ցինկից մի քանի կտոր տեղափոխեցինք փորձանոթի մեջ։ Այնուհետև ձագարի միջոցով ավելացրեցինք աղաթթու, փորձանոթը փակեցինք խցանով, որովհետև ջրածինը ամենաթեթև գազն է։

Փորձ երկրորդ՝ Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի փոխազդեթությունից։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր

Տարայով ջուր, ֆիլտրի թուղթ, պինցետ, լանցետ, Ֆենոլֆտալեին։

Փայտանյութեր են կոչվում այն օրգանական ներկերը, որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի այկայությունը լուծույթում։

Վերցրեցինք նատրիումը, որը լաբարատորիայում պահված է մութ տարաի և նավթի մեջ։ Պինցետի օգնությամբ վերցրեցինք նատրիումի մի կտոր, այն դրեցինք ֆիլտրի թղթի վրա և սկսեցինք չորացնել։ Այնուհետև ջրով տարայի մեջ լցրեցինք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին և մեր նատրիումի կտորը պինցետի միջոցով տեղափոխեցինք տարայի մեջ։ Նկատեցինք գազի անջատում և մեր լուծույթը ներկվեց մորու գույնով, որովհետև առաջացավ հիմք։

 

Փորձ երրորդ

Չեզոքացման ռեակցիա

Չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև որի արդյունյքում ստացվում է աղ և չեզոք նյութ՝ ջուր։

Անհրաժեշտ նյութեր և սարքեր՝ Փորձանոթ, ձագար ամրակալ, մեր ստացած և աղաթթուն։

Վերցրեցինք մեր ստացած նյութը ձագարի միջոցով լցրերինք փորձանոթի մեջ, և սկսեցինք վրան ավեացնել աղաթթուն, և զգացինք, որ այն միանգամաից գունազրկվեց։

Posted in Քիմիա 2018-2019, Uncategorized

Գործնական աշխատանք`Թթվածնի ստացումը լաբորատորիայում

Փորձ  1.  Թթվածնի  ստացումը  կալիումի  պերմանգանատի  ջերմային  քայքայումից

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ,կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ

Ազդանյութեր`կալիումի  պերմանգանատը KMnO4

Փորձանոթի  1/5  մասի  մեջ  լցնում  ենք  կալիումի  պերմանգանատ, փակում  խցանով,որի  մեջ  անց  է կացված  գազատար  խողովակ:Հավաքում  ենք  թթվածինը  երկու  եղանակներով  օդը  դուրս  մղելով:Ի՞նչ ֆիզիկական  հատկությունների  հիման  վրա  է  թթվածնի  հավաքումը:Թթվածնի  առկայությունը  փորձում ենք  առկայծող  մարխի  միջոցով:

2KMnO4  =  K2MnO4  + MnO+ O2

Փորձ 2.Թթվածնի  ստացումը  ջրածնի  պերօոսիդի     

            կատալիտիկ  քայքայումից

              2H2O2    =   2H2O+O2                   katalizator  MnO2

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ

Ազդանյութեր`ջրածնի  պերօքսիդ, մանգանի  օքսիդ(IV)

Կոլբի  մեջ  գդալիքի  միջոցով   լցնում  ենք  քիչ  քանակությամբ  մանգանի  օքսիդ(IV)  և բաժանիչ  ձագարի  միջոցով  կաթիլներով  ավելացնում  ենք  ջրածնի  պերօքսիդը: Թթվածնի  առկայությունը  փորձում  ենք  առկայծող  մարխի  միջոցով:

Փորձ3. Թթվածնի  ստացումը  ջրի  էլեկտրոլիզի  միջոցով

2H2O =2H+ O2

Սարքի  մեջ  ջուր  լցնենք  և  հաստատուն  էլեկտրական  հոսանք  անցկացնենք : Քիչ  անց` U-ձև  խողովակի երկու  ճկափողում  հավաքվում  են  գազեր, որոնց  ծավալները  տարբեր  են, Խողովակներից  մեկում  գազի ծավալը  երկու  անգամ  ավելի  է: Ճշտելու  նպատակով, թե  ի՞նչ  գազեր  են  առաջացել, առկայծող  մարխը մոտեցնենք  քիչ  ծավալով  գազին  ու  փականը  բացենք: Մարխը  բռնկվում  է: Դա  վկայում  է, որ  տվյալ  գազը թթվածինն  է: Այնուհետև երկրորդ  խողովակին, որտեղ  գազի  ծավալը  երկու  անգամ  ավելի  է, այրվող մարխը  մոտեցնենք  ու  փականը  բացենք: Այս  դեպքում  բռնկվում  է  գազը  և  յուրահատուկ  շառաչյունով այրվում: Նշանակում  է  երկրորդ  գազը  ջրածինն  է:

Օդի  բաղադրությունը`   

 1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)

  4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)

 

 1% -Ածխաթթու գազ  (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)

Posted in Քիմիա, Քիմիա 2018-2019, Uncategorized

Ջանեթ Բրաուն (քիմիկոս)

Բրաունը ծնվել է 1934 թվականին ԱՄՆ-ի Բրոնքս (Նյու-Յորք) քաղաքում և իր ընտանիքի հետ տեղափոխվելուց հետո ընդունվել է Սթաթեն Այլենդի ավագ դպրոց: Բրաունը Հանթերի քոլեջում 1956 թվականին քիմիայի ոլորտում բակալավրի աստիճան է ստացել: Նա Հանթերի քիմիայի ծրագրի առաջին կուսրի երկու աֆրոամերիկցիներից մեկն էր: Նա Միննեսոտայի համալսարանում 1958 թվականին օրգանական քիմիայի ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան, դառնալով առաջին աֆրոամերիկացի կինը, ով հասել է այդ աստիճանին[5]:

1980-ական թվականներին Բրաունը Նյու Ջերսի նահանգի Սամմիթ քաղաքից տեղափոխվել նույն նահանգի Հիլբորո քաղաքը:

239px-Jeannette_Brown_0158_CHF2014_crop

Ստանալով մագիստրոսի աստիճան, Բրաունը որպես քիմիկոս-հետազոտող սկսել է աշխատել ՍԻԲԱ դեղագործական ընկերությունում, որտեղ նա աշխատել է դեղերի մշակման հետազոտական-զարգացման ծրագրերի վրա, որոնք ուղղված էին տուբերկուլյոզի և կոկցիդիոզի բուժմանը: Նա 1969 թվականին տեղափոխվել է Մերկ կազմակերպություն, որտեղ նա շարունակել է աշխատել որպես քիմիկոս-հետազոտող: 1993-2002 թվականներին նա եղել է Նյու Ջերսի Տեխնոլոգիական ինստիտուտի դասախոսը:

Բրաունը զգալի մասնագիտական հմտություններ է դրել բազմազանության և լուսաբանման ծրագրերի համար: Նա աշխատել է Ազգային գիտական հիմնադրամի կոմիտեի կանանց և փոքրամասնությունների համար հավասար հնարավորությունների բաժնում և եղել է Ամերիկայի քիմիական ընկերության Կին քիմիկոսների կոմիտեի պատմաբան: Որպես գիտական պատմաբան, Բրաունը կենսագրական պրոֆիլներ է ներդրել Աֆրոամերիկացիների ազգային կենսագրության ծրագրի համար և հանդիսանում է 2011 թվականի “Աֆրոամերիկացի կին քիմիկոսներ” գրքի հեղինակը, որում գրված է հին աֆրոամերիկացի կին քիմիկոսների մասին:

Posted in Քիմիա, Քիմիա 2018-2019, Uncategorized

Քիմիական ռեակցիաների տեսակները

Քիմիական բանաձևը դա նյութի բաղադրության պայմանական գրառումն է, նշանների և ինդեքսների միջոցով։

Քիմիական հավասարումը դա քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է, բանաձևերի և գործակիցների միջոցով։

Միացման՝

Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ երկու և ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ։

2 Mg+O2= 2Mg O

 

Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում են մի քանի նյութեր։

Մալախիտի բանաձևը՝ Մալախիտ (կանաչ)

Cu 2 CH 2 O 5=CuO+H 2 O+CO 2

 

Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարղ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարի ատոմներից որևէ մեկին

Fe+CuCl=FeCl2+Cu

Fe=պարզ

CuCl 2= բարդ

Al+HCl=Al Cl+H 2

 

Փոխանակման են  կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են երկու բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով։

NaOH+HCl=NaCl+H2O

Փոխանակման ռեակցիաների տեսակներից է չեզոքացման  ռեակցիան, որոնք կատարվում են թթուների և հիմքերի միջև, որի արդյունքում ստացվում է աղ, չեզոք նյութ և ջուր։

 

Վերջացնել ռեացիաները, հավասարեցնել, նշել տիպերը, առանձնացնել՝ Օքսիդ, թթու, հիմք, աղ և անվանել։

 

Posted in Քիմիա, Քիմիա 2018-2019, Uncategorized

Թթուներ և աղեր

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են ջրածնի(H) մեկ կամ մի քանի ատոմներից, և թթվային մնացորդներից։

Ha-աղաթթու

HNO 3-ազոտական

H 2 SO 4- ծծմբական

H 2 CO 3-ածխաթթու

H 3 PO-3 4-ֆոսֆորական

 

Աղեր են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից։

Posted in Քիմիա 2018-2019, Uncategorized

Կովալենտ կապ

Երբ կապն առաջանում է էլեկտրաբացասականությամբ հավասար կամ իրարից քիչ տարբերվող ատոմների միջև, էլեկտրոնների փոխանցում մեկ ատոմից մյուսին տեղի չի ունենում։ Այս դեպքում կապն առաջանում է չզույգված էլեկտրոնների ընդհանրացումով (երկու, չորս կամ վեց), որոնք մինչև կապի առաջացումը պատկանում են առանձին ատոմներին։ Էլեկտրոնային զույգից յուրաքանչյուրն առաջացնում է մեկ կովալենտ կապ, որը նշանակում են գծիկով.

67

Կովալենտ կապը օրգանական քիմիայում ամենատարածված կապն է։ Այն առաջանում է, երբ մեկ ատոմի էլեկտրոնային օրբիտալը վերածածկվում է երկրորդ ատոմի օրբիտալով։ Դրա արդյունքում առաջանում են կայուն էլեկտրոնային թաղանթներ (օկտետներ) էլեկտրոնների ընդհանրացումով և ոչ թե փոխանցումով։ Կովալենտ կապով մոլեկուլը կարող է լինել ոչ պոլյար եթե առաջանում է նման էլեկտրաբացասականությամբ ատոմների (օրինակ ջրածնի մոլեկուլը), կամ ատոմների խմբերի միջև (H3C : CH3)։ Եթե ատոմներից մեկը էլեկտրոնի նկատմամբ ունի ավելի մեծ խնամակցություն, ապա էլեկտրոնային ամպի խտությունը տեղաշարժվում է դեպի այդ ատոմը և մոլեկուլը կամ կապը դառնում է պոլյար