Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Համար մեկ տարրը Տիեզերքում` Ջրածին

Առաջադրանք 1. Որոնք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

Առաջադրանք 2. Որոնք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ….

Առաջադրանք 3. Որոնք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…,որն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…

Առաջադրանք 4. Ջրի  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղներից` նատրիումի  հետ, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը….և  հավասարեցրեք  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով….

Առաջադրանք 5. Խմելու  սոդայի` նատրիումի   հիդրոկարբոնատի  լուծույթի  պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը…

Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Քիմիա. նախագիծ

2. Նախագծի  անվանումը՝ <<Հիմքեր, բանաձևերի կազմումը, անվանումը,              դասակագումը: Երկդիմի  հիդրօքսիդներ  և                                                                  օքսիդներ>>:                                                                                               Գործնական  աշխատանք  6. Հիմքերի   քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը  հիմնային միջավայրում, հիմքերի  փոխազդեցությունը  թթուների  հետ՝ չեզոքացման  ռեակցիա, ալկալիներից՝ նատրիումի  հիդրօքսիդի, անլուծելի  հիմքի՝ պղնձի (II) հիդրօքսիդի  և  երկդիմի  հիդրօքսիդի՝ ալյումինի  հիդրօքսիդի  ստացումը  և հատկությունների  ուսումնասիրությունը:

Առաջադրանքներ.

  • գրեք  կատարած  լաբորատոր  փորձերի ռեակցիաների մոլեկուլային,լրիվ և կրճատ իոնային  հավասարումները
  • դասագրքից  սովորեք  24-27  և  29-31  էջերը
  • կատարեք  27-28 և  31-32  էջերի վարժությունները:
Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Թեման՝<>

  • 9-րդ  դաս. Փորձարարականհաշվարկային  լաբորատոր  փորձեր    առաջադրանքներ`

Թեման՝<<Աղեր>>

Փորձ  1.   Ցինկի  քլորիդի (կամ  սուլֆատի) ստացումը` տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  (կամ  նոսր  ծծմբական  թթվի)   փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ), եթե  փորձի  համար  վերցրել  եք  6,5 գ  մետաղ:

Փորձ  2.   Իրականացրեք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի  միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ), եթե փորձի  համար  օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:

Փորձ  3.    Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի  և  աղաթթվի  միջև: Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը   և  հաշվեք   ռեակցիան  իրականացնելու  համար   նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ:

Արդյունքը՝ սովորողները կիմանան <<Աղերի դասակարգումը, ստացման  եղանակները, քիմիական  հատկությունները>>  և կգրեն   իրականացրած ռեակցիաների  հավասարումները կկատարեն  հաշվարկները:

Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Քիմիա․ Ամսվա ամփոփում

Օքսիդների սահմանումը, բանաձևերի կազմումը և դասակարգումը, ֆիզիկաքիմիական հատկությունները,ստացումը

Օքսիդներ են կոչվում երկու տարրից կազմված այն բարդ անօրգանական նյութերը, որոնցից մեկը թթվածինն է։

Մոլեկուլում  -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:

Թթուների սահմանումը, բանաձևերի կազմումը, դասակարգումը, ֆիզիկաքիմիական հատկությունները,ստացումը

Թթուները քիմիական նյութեր են, որոնց մոլեկուլները բաղկացած են մետաղների ատոմներով տեղակալվելու ընդունակ ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդից: Թթուները ջրում առաջացնում են H+ իոններ: Այդ իոնների առկայությամբ էլ պայմանավորված են թթուների ջրային լուծույթների հատկությունները՝ թթու համը, քիմիական ինդիկատորների գույնը փոխելու ունակությունը և այլն: Ըստ մոլեկուլից պոկվող պրոտոնների թվի՝ թթուները լինում են միահիմն (HCl, HNO3, CH3COOH), երկհիմն (H2SO4, H2CO3), եռհիմն (H3PO4): Որքան մեծ է թթվի իոնների տրոհման` դիսոցման աստիճանը, այնքան այն ավելի ուժեղ է:

Ըստ բաղադրության` թթուները լինում են թթվածնավոր (HNO3, H2SO4, H2CO3, H3PO4և այլն) և անթթվածին (HCl, HBr, HF, H2S և այլն):

այրման  և օքսիդավերականգնման  ռեակցիաները

Այն ռեակցիաները, որոնք ընթանում են նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ, անվանում են օքսիդավերականգնման  ռեակցիաներ:

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:

միացման, տեղակալման և չեզոքացման ռեակցիաները

Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Տնային աշխատանք․ Քիմիա. Վարժություններ.

Էջ 22

1.Ի՞նչ նյութեր են թթուները, ինչպե՞ս են դասակարգվում:

Թթուները  բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից: Թթուները դասակարգում են՝ թթվածնավոր և անթթվածին նյութերի:

2.Ո՞րն է <<հինգերորդ ավելորդ>> միացությունը (ընտրությունը հիմնավորեք).

ա)HF  H2S  HPO3  PH3  HCIO3

բ)HCl  HCIO  HCIO2  HCIO3  HCIO4

գ)H2Co H2SO4  H2SO4  H2SeO3  H2TeO3

դ)H2SO4 H2S  H2Se  H3PO3  H3PO4

3.Հետևյալ պնդումներից ո՞րն է ճիշտ (պատասխանը հիմնավորեք).

ա)Թթուների մոլեկուլում առկա է ջրածնի միայն մեկ ատոմ: (սխալ)

բ)Երկհիմն թթվի մոլեկուլն ամպայման պետք է ջրածնի երկու ատոմ պարունակի: (ճիշտ)

գ)Ցանկացած թթվածնային թթու կարելի է ստանալ համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունից:

դ)Թթվային մնացորդը կարող է նաև ջրածնի ատոմ պարունակել: (ճիշտ)

4.Առնվազն 2-ական եղանակով ստացեք H2S և HNO3 թթուները: Գրեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները:

1.H2 + S = H2S

2.FeS + H2SO4 = Fe SO4 + H2S

1.NaNO3 + H2SO4 =NaHSO4 + HNO3

2.AgNO3 + HBr = AgBr + HNO3

5.Հետևյալ նյութերից որո՞նք են փոխազդում աղաթթվի հետ (գրեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները).

Ca, CaO, LiOH, Au, N2, Mg, Na2CO3, CaSO3, BaSO4

6.Գրեք հետևյալ թթվային օքսիդներին համապատասխանող թթուների քիմիական բանաձևերն ու անվանքե այդ թթուները.

Mn2O7, Cl2O7, SO3, N2O5, CO2, SO2, N2O3

Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Գործնական աշխատանք 5.Թթուների քիմիական հատկությունները

Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:

Լաբորատոր փորձ 1.Թթուների  փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ:

Փորձի  նկարագրում`   Աղաթթվի  ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ  3-4մլ  չափով, առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  լցրեք  մի  քանի  կաթիլ  լակմուսի  լուծույթ , երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ  ֆենոլֆտալեինի  լուծույթ,երրորդի  վրա  մի  քանի  կաթիլ  մեթիլնարնջագույն:Ի՞նչ  նկատեցիք:

Ինդիկատորների անվանումը

Նրանց  գույները

Թթուներում  առաջացած գույները

Լակմուս

Մանուշակագույն

Վարդագույն

ֆենոլֆտալեին

Անգույն

Չի փոխում

մեթիլնարնջագույն

Նարնջագույն

Կարմիր

Լաբորատոր փորձ 2.Թթուների  փոխազդեցությունը  հիմքերի  հետ՝ չեզոքացման                    ռեակցիա

Չեզոքացման ռեակցիան փոխանակման ռեակցիա է, որը ընթանում է հիմքի և թթվի միջև՝ նատրիումի հիդրօքսիդ, աղաթթու։ Ստացվում է նատրիումի քլորիդ։

HCL+NaOH=NaCL+H2O

Լաբորատոր փորձ 3. Թթուների  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղների  հետ՝                      տեղակալման  ռեակցիա

դասագրքից  սովորեք էջ 18-ից 22-ը, կատարեք  վարժությունները` էջ  22-ից  23-ը

Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Քիմիա. նախագիծ

  Նախագծի ակնկալվող  արդյունքները. Սովորողը  պետք  է  իմանա, հասկանա, բացատրի.

  • քիմիական  կապի  առաջացման  սկզբունքները, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկ` անցում  կայուն  էներգիական  վիճակի
  • բացատրում  է կովալենտային  կապի  առաջացման  փոխանակային  և  դոնորակցեպտորային  մեխանիզմները, տեսակները` բևեռային  և  ոչբևեռային, σ- և  π- կապեր
  • տարրի  ատոմի  փոփոխական  վալենտականություն  ցուցաբերելու  պատճառները
  • գիտի  կովալենտային  կապի  հատկությունները` կապի  էներգիան, երկարությունը, իոնացման  աստիճանը, հագեցվածությունը, անկյունը
  • տարբերում  է  կապի  բևեռայնությունը  մոլեկուլի  բևեռայնությունից
  • որոշում  է  միացության  մեջ  տարրերի  ատոմների  վալենտականությունը, օքսիդացման  աստիճանը, հասկանում  է դրանց  տարբերությունը
  • կանխագուշակում  է  նյութերի  հատկությունները  տեսական  գիտելիքների  հիման  վրա
  • բացատրում  է  մետաղական  կապի  առաջացման  մեխանիզմը,  մետաղական  բյուրեղացանցի  ձևավորումը, մետաղների  հատկությունների  նմանությունը
  • պատրաստում  է  լուծույթներ  և դրանցում որոշում  լուծված  նյութի  կոնցենտրացիան`զանգվածային, մոլային  բաժիններըը, մոլային  կոնցենտրացիան
  • բնութագրում  է  ջրածնային  կապը  և  գիտի  դրա  նշանակությունը կենդանի  օրգանիզմներու
Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

“Թթուներ”

9-րդ դաս. Թեման՝ <<Թթուներ, բանաձևերի կազմումը, անվանումը,                                                               դասակագումը, թթվային մնացորդը:                                Գործնական  աշխատանք 5.Թթուների  քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում,թթուների փոխազդեցությունը մետաղներիհիմնային օքսիդների,հիմքերի և  աղերի հետ) :

Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:
Լաբորատոր փորձ 1.Թթուների  փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ:

Փորձի  նկարագրում`   Աղաթթվի  ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ  3-4մլ  չափով, առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  լցրեք  մի  քանի  կաթիլ  լակմուսի  լուծույթ , երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ  ֆենոլֆտալեինի  լուծույթ,երրորդի  վրա  մի  քանի  կաթիլ  մեթիլնարնջագույն:Ի՞նչ  նկատեցիք:

Ինդիկատորների անվանումը

Նրանց  գույները

Թթուներում  առաջացած գույները

Լակմուս

Մանուշակագույն

ֆենոլֆտալեին

Անգույն

մեթիլնարնջագույն

Նարնջագույն

դասագրքից  սովորեք էջ 18-ից 22-ը, կատարեք  վարժությունները` էջ  22-ից  23-ը