Posted in Քիմիա, Քիմիա 2018-2019, Uncategorized

PET՝Պոլիէթիլեն տերեֆտալատ

Աշխարհի PET- ի արտադրության մեծամասնությունը սինթետիկ մանրաթելերի համար (60% -ից ավելին), շիշի արտադրության հաշվին համաշխարհային պահանջարկի շուրջ 30% -ը:  Տեքստիլային ծրագրերի համատեքստում, PET- ը վերաբերում է իր ընդհանուր անվանին, պոլիեսթերին , մինչդեռ PET- ի հապավումը սովորաբար օգտագործվում է փաթեթավորման առումով:Պոլիեսթերը կազմում է աշխարհի պոլիմերային արտադրության մոտ 18% -ը եւ չորրորդ ամենատարածված պոլիմերը:պոլիէթիլեն (PE), պոլիպրոպիլեն (ՊՄ) եւ պոլիվինիլ քլորիդ (PVC) առաջին, երկրորդ և երրորդը: Related image

Advertisements
Posted in Քիմիա, Քիմիա 2018-2019, Uncategorized

Ջանեթ Բրաուն (քիմիկոս)

Բրաունը ծնվել է 1934 թվականին ԱՄՆ-ի Բրոնքս (Նյու-Յորք) քաղաքում և իր ընտանիքի հետ տեղափոխվելուց հետո ընդունվել է Սթաթեն Այլենդի ավագ դպրոց: Բրաունը Հանթերի քոլեջում 1956 թվականին քիմիայի ոլորտում բակալավրի աստիճան է ստացել: Նա Հանթերի քիմիայի ծրագրի առաջին կուսրի երկու աֆրոամերիկցիներից մեկն էր: Նա Միննեսոտայի համալսարանում 1958 թվականին օրգանական քիմիայի ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան, դառնալով առաջին աֆրոամերիկացի կինը, ով հասել է այդ աստիճանին[5]:

1980-ական թվականներին Բրաունը Նյու Ջերսի նահանգի Սամմիթ քաղաքից տեղափոխվել նույն նահանգի Հիլբորո քաղաքը:

239px-Jeannette_Brown_0158_CHF2014_crop

Ստանալով մագիստրոսի աստիճան, Բրաունը որպես քիմիկոս-հետազոտող սկսել է աշխատել ՍԻԲԱ դեղագործական ընկերությունում, որտեղ նա աշխատել է դեղերի մշակման հետազոտական-զարգացման ծրագրերի վրա, որոնք ուղղված էին տուբերկուլյոզի և կոկցիդիոզի բուժմանը: Նա 1969 թվականին տեղափոխվել է Մերկ կազմակերպություն, որտեղ նա շարունակել է աշխատել որպես քիմիկոս-հետազոտող: 1993-2002 թվականներին նա եղել է Նյու Ջերսի Տեխնոլոգիական ինստիտուտի դասախոսը:

Բրաունը զգալի մասնագիտական հմտություններ է դրել բազմազանության և լուսաբանման ծրագրերի համար: Նա աշխատել է Ազգային գիտական հիմնադրամի կոմիտեի կանանց և փոքրամասնությունների համար հավասար հնարավորությունների բաժնում և եղել է Ամերիկայի քիմիական ընկերության Կին քիմիկոսների կոմիտեի պատմաբան: Որպես գիտական պատմաբան, Բրաունը կենսագրական պրոֆիլներ է ներդրել Աֆրոամերիկացիների ազգային կենսագրության ծրագրի համար և հանդիսանում է 2011 թվականի “Աֆրոամերիկացի կին քիմիկոսներ” գրքի հեղինակը, որում գրված է հին աֆրոամերիկացի կին քիմիկոսների մասին:

Posted in Քիմիա, Քիմիա 2018-2019, Uncategorized

Քիմիական ռեակցիաների տեսակները

Քիմիական բանաձևը դա նյութի բաղադրության պայմանական գրառումն է, նշանների և ինդեքսների միջոցով։

Քիմիական հավասարումը դա քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է, բանաձևերի և գործակիցների միջոցով։

Միացման՝

Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ երկու և ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ։

2 Mg+O2= 2Mg O

 

Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում են մի քանի նյութեր։

Մալախիտի բանաձևը՝ Մալախիտ (կանաչ)

Cu 2 CH 2 O 5=CuO+H 2 O+CO 2

 

Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարղ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարի ատոմներից որևէ մեկին

Fe+CuCl=FeCl2+Cu

Fe=պարզ

CuCl 2= բարդ

Al+HCl=Al Cl+H 2

 

Փոխանակման են  կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են երկու բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով։

NaOH+HCl=NaCl+H2O

Փոխանակման ռեակցիաների տեսակներից է չեզոքացման  ռեակցիան, որոնք կատարվում են թթուների և հիմքերի միջև, որի արդյունքում ստացվում է աղ, չեզոք նյութ և ջուր։

 

Վերջացնել ռեացիաները, հավասարեցնել, նշել տիպերը, առանձնացնել՝ Օքսիդ, թթու, հիմք, աղ և անվանել։

 

Posted in Քիմիա, Քիմիա 2018-2019, Uncategorized

Թթուներ և աղեր

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են ջրածնի(H) մեկ կամ մի քանի ատոմներից, և թթվային մնացորդներից։

Ha-աղաթթու

HNO 3-ազոտական

H 2 SO 4- ծծմբական

H 2 CO 3-ածխաթթու

H 3 PO-3 4-ֆոսֆորական

 

Աղեր են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից։

Posted in Քիմիա, Uncategorized

Քիմիա

Պարբերական համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի թիվը: Միջուկից կան տարածություններ, որտեղ էլեկտրոնների գտնվելու հավանականությունը մեծ է:

N=2n^2

Փոքր n-ը շերտի համարն է, մեծ N-էլեկտրոնների թիվը:

Եթե շերտում էլեկտորների թիվը պակաս է, ուրեմն այդ շերտը կոչվում է ՝ չավարտված, եթե շերտում կա այնքան էլեկտրոն որքան, որ պետք է, այդ շերտը կոչվում է ՝ ավարտված: Ավարտված շերտեր ունեն միայն ազնիվ գազերը: Մնացածը ձգտում են ավարտել շերտերը, կորցնելով կամ ընդունելով էլեկտրոններ, և նմանվելով ազնիվ գազերին: Եթե տարը վերջին շերտում ունի չորսից քիչ էլեկտորներ, ապա նա կորցնում է իր էլեկտրոնները, և ցուցաբերում է մետաղական հատկություն: Եթե տարը վերջին շերտում ունի չորսից շատ էլեկտրոն ինքը կարող է ընդունել էլեկտրոններ, և ցուցաբերում է ոչ մետաղական հատկություներ, և կցուցաբերի ոչ մետաղական հատկություններ:

Պարբերություններում մետաղական հատկությունները թուլանում են, ուժեղաում են ոչ մետաղական հատկությունները:

Posted in Քիմիա, Uncategorized

Տարրերի տարածվածությունը բնության մեջ

Քիմիական տարրերը համապատասխան նշաններով արտահայտելու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս հին ժամանակներում։  Ներկայումս օգտվում են քիմիական տարրերի նշաններից, որոնք առաջարկվել են շվեդ գիտնական Յակոբ Բերցելիուսի կողմից (1814 թ.)։
 
Որպես քիմիական տարրի նշան ընտրվել է դրա լատիներեն անվանման սկզբնատառը՝ մեծատառով, կամ սկզբնատառը` զուգակցված դրան հաջորդող որևէ այլ տառի հետ։
56077
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։
Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։
Օրինակ, երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին մետաղական տարրեր են։ Դրանց համապատասխանում են մետաղ պարզ նյութերը։
Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Օրինակ`
Թթվածինը, ազոտը, ածխածինը, ծծումբը, ֆոսֆորը, քլորը ոչ մետաղական տարրեր են։
Դրանց համապատասխանող պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Քիմիական տարրերի բաժանումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է։ Կան մետաղներ, որոնց մոտ արտահայտվում են նաև ոչ մետաղական հատկություններ և հակառակը։
Օրինակ
Սովորական պայմաններում սնդիկը գտնվում է հեղուկ վիճակում, որը բնորոշ չէ մետաղներին։ Իսկ բյուրեղային յոդը, որը ոչ մետաղ է, պինդ է և ունի բնորոշ մետաղական փայլ։

Տարբերությունը քիմիական տարրի և պարզ նյութի միջև ավելի հստակ է դրսևորվում  ալոտրոպիա (այլակերպություն) երևույթով:

Քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութի ձևով հանդես գալու երևույթն անվանվում է ալոտրոպիա:
Օրինակ
Ածխածին տարրը (C) կարող է առաջացնել գրաֆիտ, ալմաստ և մի քանի այլ պարզ նյութեր, ֆոսֆոր (P) տարրը՝ կարմիր ֆոսֆոր, սպիտակ ֆոսֆոր, ու սև ֆոսֆոր, պարզ նյութերը և այլն:
Posted in Քիմիա, Uncategorized

Ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը

Կարգաթիվը համընկնում է միջուկի լիցքի հետ կամ պրոտոնների և էլէկրտոննորի թվի հետ: Էլեկրոնի զանգվածը երկու հազար անգամ փոքր է պրոտոնների և նեյտրոնների զանգվածից:Դրա համար նրա զանգվածը ընդունել են զրո: