Posted in English 2020-2021, Անգլերեն

Destination b2

Unit 2

A. Choose the correct answer.
1.You need a passport to cross the….between Mexico and the United States.
A. edge
C. border
B. line
D. rim

2.The hotel where we are….is quite luxurious.
A. living
B. remaining
C. existing
D. staying

3. When you….your destination, your tour guide will meet you at the airport.
A. arrive
C. reach
B. get
D. achieve

4.It can be quite busy here during the tourist….every morning.
A. season
B. period
C. phase6
D. stage

5.David….me to the train station every morning.
A. goes
B. takes
C. has
D. makes

6.I always enjoy our school….to France.
A. excursion
B. journey
C. trip
D. travel

7.Hurry up, or we’ll….the bus
A. avoid
B. miss
C. drop
D. lose

8.The brochure says that the hotel has a great….of the sea.
A. appearance
B. look
C. sight
D. view

9.I must remember to….back from Spain for my grandmother.
A. go
B. take
C. bring
D. keep

10.The….from London to Berlin is about 919 kilometers.
A. measure
B. length
C. gap
D. distance

11. Make sure you….a hotel before you come to our island, especially in the summer.
A. book
B. keep
C. put
D. take

12. I live in Barcelona, but my….town is Madrid.
A. birth
B. home
C. native
D. origin

B. Circle the correct word.
1. I hope to go on a trip round the world / earth one day.
2. You learn a lot about the local territory / area by speaking to local people.
3. It’s good to have someone to lead / guide you when you are on holiday.
4. I get the train to work every day and the fare / fee is quite expensive.
5. Captain Cook discovered Australia on a voyage / travel to the Pacific.
6. Most tourist attractions in London charge an admission fee / ticket.
7. The sunset over Niagara Falls really is a magnificent look / sight.

Posted in Իրավունք

ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական։ Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում։ Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով։ Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը։ ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը։ ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը։ Հասարակական կազմակերպությունները Սոցիալ-տնտեսական խորհրդի և այլ գործակալությունների կողմից կարող են խորհրդակցական կարգավիճակ ստանալ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գործերին։

Կազմակերպությունը, դրա պաշտոնյաններն ու գործակալությունները ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ։

ՄԱԿ-ի արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում։ Որոշ մեկնաբանողներ կարծում են, որ կազմակերպությունը կարևոր ուժ է խաղաղության և մարդկային զարգացման համար, մինչդեռ մյուսներն այն համարում են ոչ արդյունավետ, կոռումպացված կամ կողմնակալ։

Posted in Քաղաքագիտություն

Կուսակցությունները քաղաքական համակարգում 

Կուսակցությունը կազմակերպություն է, որը կարգավորում է ընտրություններին մասնակցող թեքնածուներին։ Հաճախ կուսակցության անդամները ունեն նման աշխարհայացք և մտքեր քաղաքականության մասին, և կուսակցությունները ցանկանում են հասնել ինչ-որ հատուկ քաղաքական նպատակի։

Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով։ Կուսակցությունները հիմնականում դասակարգվում են գաղափարախոսությամբ։

Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։ Այս չափանիշով առանձնացվում են՝

  • Մարքսիստական
  • Սոցիալիստական
  • Կոմունիստական
  • Լիբերալ
  • Պահպանողական կամ Կոնսերվատիվ
  • Ազգայնական
  • Ֆաշիստական և այլ կուսակցություններ։

Հաջորդ չափանիշը սոցիալական կազմն է։ Ըստ սոցիալական կազմի առանձնացվում են՝

  • Բանվորական
  • Գյուղացիական
  • Երիտասարդական
  • Մտավորականական և այլ կուսակցություններ։

Կուսակցությունների տիպաբանության հաջորդ չափանիշը նրանց գործունեության գործելաոճն է։ Սրա հիման վրա առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝

  • Ավանգարդային
  • Նախընտրական
  • Պառլամենտական կուսակցություններ։

Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը ներքին կազմակերպական կառուցվածքի առանձնահատկություններն են։ Այս չափանիշի հիման վրա առանձնացվում են 2 տիպի կուսակցություններ՝

  • կադրային
  • մասսայական կամ զանգվածային։

Կուսկացական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝

  • միակուսակցական,
  • երկկուսակցական,
  • բազմակուսակցական։

Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է 1 կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները։Երկկուսակցական համակարգերը հիմնականում բնորոշվում են նրանով, որ այստեղ գործում են 2 հիմնական կուսակցություններ, որոնք միմյանց պարբերաբար փոխարինում են իշխանության ղեկին։  Բազմակուսակցական համակարգը ամենատարածվածներից մեկն է։ Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները։

2. Կուսակցությունների ստեղծման պատմությունը

Դեռ հին ժամանակներում նույն գաղափարախոսությամբ մարդկանց խմբավորումները տարածված էին։ Պլատոն նշում է, որ Աթենքում կային քաղաքական խմբավորումներ, իսկ Արիստոտելը քննարկում է այն տեսությունը, որ կառավարությունը կարող է ունենալ տարբեր գաղափարախոսություններ ունեցող անդամներ։

Պատմաբանների մեծ մասը պնդում է, որ կուսակցությունների բազմազանությունը առաջին անգամ ասպարեզ է մտել Բրիտանիայում 18րդ դարում`1688-ի նոյեմբերի հեղափոխությունից հետո։ 18րդ դարի վերջին ԱՄՆ-ն նույնպես մշակեց կուսակցական քաղաքականություն։

19րդ դարի սկզբին արդեն բազմաթիվ երկրներ մշակել էին այս քաղաքականությունը։ Առաջին կոնկրետ կազմված կուսակցությունը ստեղծվել է Շվեդիայում։ Այն առաջինն էր, քանի որ մյուսները կայուն և օրինական չէին։

20րդ դարում արդեն համարյա բոլոր երկրներն ընդունել էին այս կառավարման ձևը և ստեղծել տարբեր կուսակցությունների տեսակներ։

3. Կուսակցությունները Հայաստանում

Հայոց պատմության մեջ առաջին քաղաքական կուսակցությունը ստեղծել են արմենականները։ Այն հիմնադրվել է Վանում 1885 թվականին ՝Մկրտիչ Թերլեմեզյանի կողմից։ Արմենականների նպատակն էր ժողովրդին ազատագրական պայքարին պատրաստելն ու անկախ պետություն ստեղծելը։ Սա առաջին հայկական կուսակցությունն էր, և այն ուներ մասնաճյուղեր Հայաստանում և գաղութավայրերում։ 1908 թվականին Ալեքսանդրիայում արմենականները, միավորվելով հնչակյանների հետ, կազմել են սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որը ի թիվս այլ կուսակցությունների, 1921ին Կոստանդնուպոլսում միավորել է Ռամկավար ազատական կուսակցությունը։

Այժմյան հայկական քաղաքականությունը լի է տարբեր տեսակի կուսակցություններով։ Այս պահին ՝հունիսի 20ի խորհրդարանական ընտրություններից հետո, խորհրդարան են անցել 3 կուսակցություն ՝Քաղաքացիական պայմանագիր (կառավարություն), Հայաստան դաշինք (ընդդիմություն), Պատիվ ունեմ (ընդդիմություն)։ Խորհրդարանի անդամների մեծ մասը կազմում են Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները։

Posted in Գրականություն 2021-2022

Վանո Սիրադեղյան 

75 տարեկանում մահացել է Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։ Գործչի ընտանիքն այդ մասին հայտնում է մահախոսականում, որը շաբաթ երեկոյան հրապարակել է «Չորրորդ իշխանություն» պարբերականը:

Ըստ հարազատների՝ Սիրադեղյանը մահացել է նախօրեին, այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:

1998 թվականի փետրվար-ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն, նա 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա փախուստի դիմեց և մինչ այժմ հետախուզման մեջ էր:

Posted in Գրականություն 2021-2022

Նկարի անձնական տեսանկյուն, բացատրություն։

Ես այս նկարը հասկացա 2 իմաստով։
Առաջինն այն է, որ մարդը ինքն իր հետ հաշտ չէ և համաձայնության չի գալիս։
2րդ իմաստն այն է իմ կարծիքով, որ մարդը ցույց է տալիս աշխարհին միյայն իր 1 կողմը, որը նրա արտաքինն է։ Նա իր ներքինը չի ցուցադրում բոլորին։ Եվ ինչպես բոլորս գիտենք հայոլին այնպիտի բան է, որ այս նկարում մենք հաստատ կտեսնեինք իր դեմքը բայց, քանի որ մարդու դեմքի, աչքերի միջոցով մենք կարողանում ենք մի քիչ գոնե հասկանալ մարդու էությունը նա փակել է այն բոլորի առաջ։ Եվ ինչքան էլ մեզ թվա որ մենք իրեն նայելով արդեն հասկացել ենք իր էությունը ցավոք դա այդպես չի լինի, որովհետև իրականում բոլորն էլ ունեն դիմակներ որոնցով ներկայանում են հասարակությանը։

Posted in English 2020-2021

Listen to the story “One Foggy Night” (both parts) and try to understand it. Then read it carefully in order to be able to summarise in as much detail as possible. Write the unknown words and their definitions.

incidents-միջադեպեր

involve-ներգրավել

afford to-թույլ տալ

constable-ոստիկանապետ

registration number-գրանցման համարը

lad-տղա

surged-բարձրացել է

blanket-վերմակ

Posted in Գրականություն 2021-2022

Ավ․Իսահակյան

  1. Ինչն էր ընդհանուր Իսահակյանի ստեղծագործություններում։

Կարծում եմ գրելաձևն էի ընդհանուր։ Ինչքան էլ որ մի մասը հորինված լինի մեկ է ամեն բանաստեղծության մեջ, մեկի մեջ քիչ մուսի մեջ շատ, բայց կան իրա եսը մատնող մասեր։

Որ ստեղծագործությունն էր ամենահիշվողը։

Ամենաշատը Ցաված սիրտըս երգեր հյուսեց բանաստեղծությունն է, որը ես շուտվանից գիտեյի։ Երևի անգիր էի արել, այդ պատճառով։

3. Իմ վերլուծությունը հավանած ս ստեղծագործության։

Ցաված սիրտըս երգեր հյուսեց բանաստեղծությունը իմ ամենասիրելին է, որովհետև ես իմ մի մասնիկը գտել եմ այս բանաստեղծության մեջ։ Սիրում եմ Իսահակյանի ոճն ու բառապաշարը, երբեմն էլ թվում է թե ինքս նմանատիպ ոճով եմ գրել և գրում։ Հասկացել եմ այսպես, որ Իսահակյանի սրտում ցավ է եղել, բայց մեկ է երգեր է հյուսում, և ինչպես ինքը նշեց անուշ ու տխուր, և արցունքները նմանեցնում է ջինջ աղբյուրի։ Եվ իր ցավը ժամանակի ընթացքում թռավ գնաց։

4.Մեջբերումներ Իսահակյանից (Իսահակյանի ասույթների գրքի կազմում)։

Posted in Պատմություն 2021-2022

Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին թոթափել պարսկա-թուրքական լուծը և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։

Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Բագրատիոնիների արքայատոհմը, որը ղեկավարում էր Վրաստանը հազար տարուց ավելի, հեռացվեց իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվեց գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը։

Աստիճանաբար ամրապնդելով դիրքերը Վրաստանում 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվեցին Գանձակի բերդի վրա։ Հրամանատար Ջավադ խանը զոհվեց։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք կնքեց Անգլիայի հետ, որի հրահրմամբ սկսվեց տասնամյա պատերազմ։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսաստանի դեմ հրահրեցին նաև Օսմանյան կայսրությանը, և տեղի ունեցավ զուգահեռ ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից։

Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները խախտեցին սահմանը և երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

Posted in Հայոց լեզու 2020-2021

Հայոց լեզու. 07.10.2021թ.

  • Արտագրիր՝ մեծատառերը թողնելով անհրաժեշտ տեղերում։

12. Անցնելով հոյակերտ Զվարթնոցը՝ քաղաքամայր Վաղարշապատից Դվին տանող ճանապարհով, որ շինել էր Խոսրով թագավորը, և բարեկարգել էր Արշակ Երկրոդը, գնում էին երկու հայ գուսան։

13. Հեռվում՝ հորիզոնի վրա, բազմել էին Լոռվա Սիգապանծ լեռնագագաթները՝ Լալվարը, Չաթինը, Սևախաչը, Լեջանը։

14. Տասնինը տարեկանում Եղիշե Չարեցը գրել է «Աթիլլա», «Լուսամփոփի պես աղջիկ», «Ո՞ւմ եմ երգում», «Հարդագողի ճամփորդները» գլուխգործոցները։

15. Քսաներեքամյա Չարենցի գրչով են ստեղծել «Երգ ժողովրդի մասին» պոեմը, «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ողջակիզվող կրակ» գիրքը և բազմաթիվ ընտիր բանաստեղծություններ։

16. Չարենցի «Դանթեական առասպելի» մասին «Մշակ» թերթում իր խոսքն է ասել Գարեգին Լևոնյանը. իսկ «Սոման» գրախոսել է Հարություն Սուրխաթյանը։

  • Փակագծից հանելով՝ բառերի բաղադրիչները գրիր միասին, անջատ կամ գծիկով։

1. Կողք կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան։

2. Հրամ կազմ, հինգ-վեց, վեցանկյունի, ուս-ուսի, մարդ-մուրդ։

3. Համերկրացի, այսօր վաղը, արագ-արագ, գլուխ տալ, մեջք-մեջքի։

4. Մինչև անգամ, չարորակ, ծանոթ-անծանոթ, հյուսիսարևելյան, հինգ հազար վաթսուն։

5. Հնուց ի վեր, հարյուրամյա, հյուսիս-արևելք, մանր-մունր, ձեռք տալ։

6. Մեծ-մեծ, ըստ որում, առոք-փառոք, ձեռք-ձեռքի, պարուսույց։

7. Ցպահանջ, ամեն մի, անցնող-դարձող, լեփ-լեցուն, առայժմ։

8. Հարգել-պատվել, նորզելանդական, ի սկզբանե, ձեռք բերում, վերջ տալ։

Posted in Հայոց լեզու 2020-2021

Հայոց լեզու

1. Լրացրու տառերը և կետադրիր։

Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանիննամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա, պատշգամբի բազրիքին կռթնած, նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը. չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվումկարծես մրսում էր մի լքված մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։

Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ «Երանի դրանց,- մտածեց երիտասարդը,- մինչև լույս զրույց կանեն»։

Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին՝ մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին։

– Չամբա՜ր, Չամբա՜ր,- փաղաքշական ձայնով ասաց նա։

Շունը վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, ապա էլի հետ վազեց։

2. Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․

Մեծ Հայքի Այրարատ նահամգի Արշարունիք գավառում՝ այնտեղ, ուր մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն է։

Շիրակի լեռնաշղջա, Շպիցբելգենի աշիպելագ, Շամիրամի կախովի այգիներ, Շվեդիայի Թագավորություն։

Պայծառակերպության տոն, Չուկոտյան ծով, չինական պարիսպ, Պանամայի ջրանցք։