Posted in Գրականություն 2022-2023

Զոհրապ Գրիգոր

Նորավեպի (նովել) չգերազանցված վարպետ, հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել արևմտահայ ռեալիստական գրականության վրա: Ժամանակակիցները նրան կնքել են Նորավեպի իշխան պատվանունով:Գրիգոր Զոհրապը սովորել է ծննդավայրի Պեշիկթաշի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում: 1879 թ-ին ավարտել է Կ. Պոլսի ֆրանսիական ինստիտուտի երկրաչափական, 1882-ին՝ իրավագիտական բաժինները: Աշխատակցել է արևմտահայ մի շարք պարբերականների: Հակոբ Ասատուրի հետ հրատարակել է «Մասիս» (1892–93 թթ.) գրական հանդեսը: 1908– 1915 թթ-ին ընտրվել է օսմանյան պառլամենտի պատգամավոր և Կ. Պոլսի Հայոց ազգային ժողովի երեսփոխան. պաշտպանել է ազգային փոքրամասնությունների իրավունքները: Զոհրապը Մարսել Լեար ծածկանունով 1913 թ-ին Փարիզում հրատարակել է «Հայկական հարցը վավերագրերի լույսի ներքո» ֆրանսերեն գրքույկը և մեծ հեղինակություն ձեռք բերել նաև որպես քաղաքական գործիչ: 1883 թ-ից զբաղվել է փաստաբանությամբ, միաժամանակ իրավագիտություն է դասավանդել Կոստանդնուպոլսի համալսարանում: Ֆրանսիական բանակի սպա (ազգությամբ` հրեա)  Դրեյֆուսի դատը պաշտպանելու համար պարգևատրվել է Դրեյֆուսի մանրանկարով ոսկե նշանով: Քաղաքական ակտիվության համար զրկվել է փաստաբանությամբ զբաղվելու իրավունքից: 1908 թ-ին մեկնել է Փարիզ. Կոստանդնուպոլիս է վերադարձել նույն թվականի հուլիսին՝ երիտթուրքերի պետական հեղաշրջումից հետո: Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: Բյուրեղացած ձևի ու փոքր ծավալի մեջ նա հասել է հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ զարգացնելով ռեալիզմի ավանդները հայ գրականության մեջ: Նրա լեզվամտածողությունն առանձնանում է զուսպ ու դիպուկ ոճով, հոգեբանական նրբին պատկերների, համեմատությունների և մակդիրների արտահայտչամիջոցներով:Զոհրապի նորավեպերը լույս են տեսել 3 ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1908 թ.), «Կյանքն ինչպես որ է» (1911 թ.), «Լուռ ցավեր» (1911 թ.): Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները: «Ճիտին պարտքը» նորավեպի հերոսը՝ վաճառական Հուսեփ աղան, սնանկացել էր և կնոջ մահից հետո չէր կարողանում հոգալ տան ու 2 անչափահաս աղջիկների կարիքները: Դժբախտ մարդը, ապարդյուն մաքառելով հոգսերի դեմ, ինքնասպան է լինում: Իրեն ծովը նետած Հուսեփի վզից կախված էր քարերով լցված պայուսակը՝ «ճիտին պարտքը»: «Մագթաղինե», «Այրին», «Փոստալը» նորավեպերի հերոսուհիները թշվառ ու լքված, կյանքի հարվածների տակ կքած կանայք են: Զոհրապն առանձնակի քնքշությամբ է անդրադարձել սիրո թեմային: «Այինկա», «Ռեհան», «Առջի սեր, առջի բարի», «Զաբուղոն», «Ճեյրան» նորավեպերում սիրո դրաման քննել է երջանկության, բարոյականության, գեղեցկության և այլ բարձր արժեքների լույսի ներքո: Կյանքի ու մահվան, սիրո և երջանկության հավերժական խնդիրների, մարդու ներաշխարհի անլուծելի առեղծվածների մասին են «Երջանիկ մահը», «Մյուսը», «Կարծեմ թե» նորավեպերը: Զոհրապի հերոսները կյանքում իրենց տեղը չգտած մարդիկ են՝ տխուր առօրյայով, անհույս ճակատագրով: Գրողը մեծ սիրով է անդրադարձել «փոքր», հասարակ մարդկանց հոգու գեղեցկությանն ու վեհությանը: Զոհրապի նորավեպերը ժամանակի կյանքի հայելին են ու ճշմարիտ վկայությունը:Գրողի ստեղծագործական ժառանգության կարևոր էջերից են «Անհետացած սերունդ մը» (1883 թ.) վեպը, որտեղ պատկերել է պոլսահայ երիտասարդության կյանքը, «Չինական նամականի» (1884 թ.), «Ուղևորություն մը հիշատակներուս մեջ» (1898–1903 թթ.) հրապարակախոսական ակնարկները, «Անբարոյական գրականություն» (1892 թ.), «Նոր լրագրություն» (1892 թ.) քննադատական հոդվածները, «Ծանոթ դեմքեր» (1891–1909 թթ.) գրական դիմանկարների շարքը: Զոհրապը ձերբակալվել է 1915-ի մայիսի 20-ին և սպանվել աքսորի՝ Ուրֆայից Դիարբեքիր տանող ճանապարհին: 

Posted in Գրականություն 2022-2023

Նար-Դոս

Հովհաննիսյան Միքայել Զաքարին ծնվել է  մարտի 1, 1867, Թիֆլիսում։ Նա ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։ Նար-Դոսը բարձր է գնահատել գրականության դերը հասարակական կյանքում: Այս իմաստով նա հատկապես արժեքավորել է ռեալիստական գրական մեթոդը շատ խիստ խոսելով նատուրալիզմի դեմ: Նար-Դոսը մահացել է հուլիսի 13, 1933, Թիֆլիսում։

Posted in English 2022-2023, Uncategorized

Some people think that women are generally more peaceful than men as their characters are naturally more nurturing than aggressive.

No. I do not agree. it comes only from character traits. Women can be more aggressive. The worst part of people is to stick to stereotypes. And I have often heard that women are more aggressive. Women are more emotional, men can control themselves, but I repeat again that 90% of it depends on the type of person. For example, in my circle, girls are more aggressive than boys. That’s why you don’t need to think squarely that this is the end of it. It is necessary to look at the situation from all possible angles.

I am very interested in what basis they have for saying such a thing. If they look at it from a biological point of view, I must say that in many, many cases, biology can also contradict a person. And women are calm because they destroy men’s nerves. Just a joke).

Posted in Իսպաներեն

Իսպաներեն այբուբեն

Իսպաներենի տառերը շատ նման են անգլերեն տառերին, սակայն կան մի փոքր տարբերություններ, որոնք պետք է հիշել:

Aa – Ա ա
Bb – Բ բ
Cc – եթե գրված է e, i– ից առաջ, կարդացվում է [թլոշ ս] օր՝. cine – կինո, մնացած դեպքերում [կ] օր՝. Cuba – Կուբա
Dd – Դ դ, եթե հանդիպում է երկու ձայնավորների մեջտեղում, կամ վերջում շատ թույլ ենք արտասանում
Ee – Է է
Ff – Ֆ ֆ
Gg – եթե գրված է e, i – ից առաջ կարդացվում է [խ], մնացած դեպքերում [գ]
ge, gi տառակապակցությունների դեպքում g [խե] տառից հետո դնում ենք (u) ձայնավորը, որը չենք արտասանում օր՝. gitarra – խիտառա (սխալ է) guitarra- գիտառա (ճիշտ է), եթե gu տառակապակցություններին կա երկու կետ ()
կարդում ենք [գու]
Hh – աչէ, ընդանրապես չի կարդացվում օր՝.  hola – [օլա] – բարև
Ii – Ի ի
Jj – խ, միշտ կարդում ենք [խ] Javier- Խավիեր
Kk – Կ կ
Ll – Լ լ Luis – Լուիս, եթե գրաված է ll կարդում ենք [յ] օր՝. me llamo – [մե յամո] – իմ անունն է
Mm – Մ մ
Nn – Ն ն
ñ – նյը
Oo – Օ օ
Pp – Պ պ
Qq – կ, միշտ իրենից հետո գրված է qu, բայց չենք կարդում
Rr – բառի սկզբում և n, e բաղաձայններից հետո՝ կոպիտ ենք կարդում [ռ], մյուս դեպքերում [ր], եթե գրված է rr, միշտ կոշտ ենք կարդում
Ss – Ս ս
Tt – Տ տ
Uu – Ու ու
Vv – Բ բ օր՝. Venezuela – Բենեսուելա
Ww – Վ վ
Xx – կս, օր՝. Alex – Ալեկս
Yy – բառի կազմում կարդում ենք [յ], եթե տեսնում ենք առանձին, կարդում ենք [ի], որը նշանակում է (և)
Zz – ս

Posted in English 2022-2023

Homework

Task 4. Watch the first part of a video (to 3:10) titled “How miscommunication happens (and how to avoid it)” and choose correct answers.

1) The transmission model:

A. means that communication is a one-way process

B. involves communicating complex concepts

C. includes feedback from the other person

2) In the transactional model:A. there is no exchange of informationB. just one person assigns meaningC. people give and receive feedback

3) Perceptual filters….

A. improve communication by adding extra information

B. limit the number of messages we receive

C. change meanings and interpretation of messages we receive

Task 5. Complete these rules of good communication with words given below.filters, gut, open, express, engage

1. Engage actively with the verbal and nonverbal feedback of others, and adjust your message to facilitate greater understanding.

2. Listen with your eyes and ears, as well as with your gut. Remember that communication is more than just words.

3. In the rush to express ourselves, it’s easy to forget that communication is a two — way street. Be open to what the other person might say.

4. Be aware of your personal perceptual filters. Elements of your experience, including your culture, community, and family, influence how you see the world.

Task 7: Discuss the rules above. What do they mean? How easy do you think it is to follow these rules?

8. Discuss the questions.

• Do you think that people tend to use too many words to communicate their ideas? — It depends on the person.

• What can we do to be better communicators? —  Be able to listen and be patient.

• In what kinds of situations do you have to ask someone to rephrase what they’ve said? — To my mind when you don’t understand or hear something they’re trying to say.

9. Match phrases to correct categories.

• Just to be clear, you’re suggesting that — You want to check if you understand what someone has just said
• To be more specific — You want to explain / clarify something you’ve already said
• Can you say that again? — You didn’t hear something
• I don’t get it — You want someone to clarify
what they’ve said

• Would you mind speaking more slowly? — You didn’t hear something
• So, you’re saying that — You want to check if you understand what someone has just said
• If I understand you correctly — You want to check if you understand what someone has just said
• Correct me if I’m wrong, but you’re saying that — You want to check if you understand what someone has just said
• Let me clarify that — You want to explain / clarify something you’ve already said

1. You want someone to clarify what they’ve said

2. You didn’t hear something

3. You want to explain / clarify something
you’ve already said

4. You want to check if you understand what
someone has just said

10. What would you say in these situations? Use the expressions from the exercise on the previous page to complete these dialogues.

a) A: First, you need to know the nuts and bolts of running a business.
B: What does “nuts and bolts” mean?
A: It means that you need to know at least basic details about running a business.

b) A: I’m going to finish this task soon.
B: Can you do it till Thursday. Everyone’s waiting for you.
A: Yeah, I’ll finish by Friday.

c) A: If you want to add a new vendor to the system, you have to click this button and type the vendor’s details.
B: That’s it? I’m not sure if I know what to do. Can you be more specific?
A: Ok, so you click this button and type your vendor’s details. Remember that all
fields should be filled in. Then, you click ‘accept’ in the top right corner. After a
second, you’ll see the information on your screen whether your form has been
completed correctly or not. If not, you need to repeat the process.

d) A: So, I asked her if she knows… and how about … But she…
B: I’m sorry, but I’ve just switched off. Can you repeat it.

e) A: He wasn’t really honest with us.
B: Are you saying that he lied to us?
A: Yes, he was a liar.

f) A: Your name, please.
B: Jane Kowalski. K – O – W – A – L – S – K – I.
A: Sorry, I didn’t catch that. Would you mind speaking more slowly?

g) A: You should present the product, talk about all its advantages, give them the
price and make sure they buy it.
B: If I understand you correctly, I just need to sell it.
A: Yeah, in short, just sell it.

Posted in Պատմություն 2022-2023, Uncategorized

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:

Posted in Գրականություն 2022-2023

Հակոբ Պարոնյան

Հակոբ Պարոնյանը հայ երգիծական գրականության ականավոր ներկայացուցիչներից է, երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիրը:Հակոբ Պարոնյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում, 1857 թ-ին ընդունվել է տեղի հունական դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել: Աշխատել է տարբեր հիմնարկներում, 1863 թ-ին գրական հետաքրքրությունների մղումով մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ ծանոթացել է Հարություն Սվաճյանի հետ, թղթակցել նրա խմբագրած «Մեղու» հանդեսին: 1868–70 թթ-ին աշխատել է Ադրիանապոլսում՝ եղբոր առևտրական գրասենյակում, այնուհետև վերադարձել է Կոստանդնուպոլիս, դասավանդել է նախ Մեզպուրյան վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում: 1871 թ-ից Պարոնյանը «Եփրատ» թերթի խմբագիրն էր, երգիծապատումներ է տպագրել «Մեղու» հանդեսում, իսկ 1872 թ-ին ստանձնել է հանդեսի խմբագրապետի պաշտոնը: 1874–77 թթ-ին խմբագրել է «Թատրոն» («Մեղուն» շարունակել է հրատարակվել այդ անունով), 1884–88 թթ-ին՝ «Խիկար» հանդեսները, աշխատակցել «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին, 1888 թ-ից դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում:Պարոնյանը գրական գործունեությունն սկսել է թատերագրությամբ: Առաջին փորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թ.) կատակերգությունն էր, որին հաջորդել է «Ատամնաբույժն արևելյանը» (1868 թ.): Նրա ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրագրային երգիծանքն է: «Կսմիթներ» (1875–78 թթ.) և «Հոսհոսի ձեռատետրը» (1880 թ.) շարքերը երգիծական ինքնատիպ հանրագիտարան են, որտեղ արտացոլվել են ժամանակի ազգային և համաշխարհային կյանքի գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունները:«Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (1880 թ.) շարքն ընդգրկում է 34 ակնարկ՝ ըստ քաղաքի թաղամասերի: Երգիծաբանը սուր ծաղրով պատկերում է նրանց քաղքենիական սովորությունները, վատ հակումները, օտարացումը սեփական ժողովրդից: Համայնքների կյանքում ոչինչ կատարյալ չէ. յուրաքանչյուրն ինքնաբավ ու ներփակ մի աշխարհ է, որ կարծես չի գիտակցում ներքին կապը մյուս թաղերի հետ, որոնց միասնությունից միայն կարող է ձևավորվել ազգային կյանքը: «Քաղաքավարության վնասները» (1886–87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տխուր ու տագնապալի: Հերոսներն օտարամոլության ու խաբեության զոհեր են՝ անհատականությունից զուրկ և բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով: Կենցաղային պատկերների հետևում Պարոնյանի երգիծանքն իրականության քննադատությունից հասնում է փիլիսոփայական մեծ ընդհանրացումների: Պարոնյանի երգիծական հանճարի բարձրակետը «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքն է (1879–80 թթ.): Առաջաբանում հեղինակը գրում է, որ իր նպատակն ընթերցողներից ժպիտ կորզելը չէ, այլ «մեր ազգին մեջ գտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով՝ անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի՝ առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն»:Հայ դրամատուրգիայի կատարյալ ստեղծագործություններից է «Պաղտասար աղբարը» (1886 թ.), որի առանցքային հարցը ընտանիքի բարոյականությունն է, սյուժեն՝ անհավատարիմ կնոջ և խաբված ամուսնու ընդհարումը: Կատակերգությունն առանձնանում է արծարծված խնդիրների կարևորությամբ, բախումների սրամիտ լուծումներով, խոսքի ու դրության ընդգծված կոմիզմով, համոզիչ ու կենդանի կերպարներով (Անույշ, Կիպար, փաստաբան Օգսեն, սպասուհի Սալոմե և ուրիշներ), որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են կոծկել ճշմարտությունը:Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը: Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը: Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ:Պարոնյանի գործերն այսօր էլ արդիական են. մեծ մասը ներառված է ազգային թատրոնի խաղացանկում: «Պաղտասար աղբարը» բեմադրվել է Մոսկվայում և ԽՍՀՄ այլ քաղաքներում: Պարոնյանի  գործերի հիման վրա նկարահանվել են «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981 թ., երեքն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Պարոնյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:

Posted in Պատմություն, Պատմություն 2022-2023

Բագրատունիների թագավորություն

Հայ Բագրատունիները նախարարական, ապա արքայական  տոհմ էին Հայաստանում (IX–XI դարերում): 922 թ-ից կրել են Շահնշահ Հայոց և Վրաց տիտղոսը: Վրաստանում սկզբնավորել են վրաց Բագրատունիների արքայատոհմը (IX–XIX դարեր):Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո): Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով: V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII–VIII դարերում Բագրատունիները ներքաղաքական պայքարում մրցակցում էին Մամիկոնյանների հետ: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում (արաբական տիրապետության պայմաններում) Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարքի նահանգ), իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների (վրացերեն՝ Բագրատիոնի) արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.): IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից): Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը:  893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը: 908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.):Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից: