Posted in Uncategorized

Ջերմային երևույթներ

Մենք գիտենք, որ տաքացնելիս և սառեցնելիս մարմինների ծավալի փոփոխությունը, հալումը և պնդացումը, հեղուկների գոլոշիացումն ու խտացումը ջերմային երևույթների օրինակներ են: Իհարկե, կարելի է ջերմային երևույթների օրինակներն անվերջորեն շարունակել.ցերեկը արեգակի ճառագայթներով տաքանում են հողը, քարերը, ջրամբարների ջուրը և այլն։ Մայրամուտից հետո դրանք աստիճանաբար սառչում են : Ձյունը, տաք սենյակում հայտնվելով, հալչում է, գազօջախին դրված թեյնիկում ջուրը ժամանակի ընթացքում սկսում է եռալ և այլն։ Մարմինները տաքանալիս սովորաբար ընդարձակվում են, և նրանց ծավալը մեծանում է։ Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը չի փոխվում, սակայն տաքանալիս նրա խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս՝ մեծանում: Գազերի Ջերմային ընդարձակումը կարող եք դիտարկել՝ կատարելով նկարում պատկերված փորձերը:

Leave a comment