Posted in Պատմություն, Uncategorized

Նախագծային աշխատանք. Մարդու առաջացումը Երկարաժամկետ նախագծեր`Այլընտրանքային պատմություն

Գիտնականներն ասում են, որ մարդիկ առաջացել են կապիկներից: Բայց ես ինձ թույլ չեմ տա հավատալ գիտնականների կարծիքին, որովհետև դրանք դեմ են քրիստոնեությանը, իսկ ես քրիսոնեա եմ :

Մարդկանց ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի տեսություններ՝ պոլիցենտրիզմ, մոնոցենտրիզմ և ալագենիզմ։

Մինչև XIX դարը, բոլորը հավատում էին մարդու աստվածային ծագմանը, ոչ միայն այն պատճառով, որ բոլորը պարտադրված էին հավատալ աստծուն, այլ նաև, քանի որ գիտելիքները բավականաչափ զարգացած չէին, որպեսզի գիտնականները վարկածներ առաջ քաշեին:

Կյանքը երկրի վրա ծագել է մոտ 2,7 միլիարդ տարի առաջ, երբ երկրի կեղևը սառել է, և պայմաններ են ստեղծվել օրգանական միացությունների առաջացման համար։ Երբ երկրագունդը հեղուկ վիճակում էր, նրա մեջ էլ անօրգանական նյութերից առաջանում էին օրգանական նյութեր։

images

Թեև կյանքը երկրի վրա գոյություն ունի  արդեն  մոտավորապես  երկու միլիարդ 700 միլիոն տարի, առաջին մարդիկ  հայտնվել են մոտ մեկ միլիոն տարի առաջ: Առաջին մարդանման կապիկը, հավանորեն,  ավստրալոպիտեկն էր, որի  ոսկորները  հայտնաբերվել են հարավային Աֆրիկայում։ Բայց Ասիայում հայտնաբերված  մարդանման  էակներն ավելի մոտ են ժամանակակից  մարդուն, քան  ավստրալոպիտեկները։

Քանի դեռ գիտությունները զբաղված են նորանոր փաստեր կուտակելով, այդ փաստերի հիման վրա նորանոր վարկածներ առաջադրելով ու դրանց շուրջը բանավիճելով, քրիստոնեական փիլիսոփայության մեջ առաջացել է մի ուղղություն,որը ձգտում է միմյանց հետ համաձայնեցնել մարդու  ծագման վերաբերյալ Աստվածաշնչի դրույթները եւ գիտությունների տվյալները:  Այդ նպատակովՎատիկանում ստեղծվել է Սուրբ Թոմասի (Աքվինացու)  անվան Պապական Ակադեմիան, որի անդամներ են Արեւմուտքի բազմաթիվ խոշոր  գիտնականներ:

Միակ՝ մոտավորապես 35 հազար տարի  առաջ ապրած  կրոմանյոնյան մարդն արդեն պատկանում էր բնական մարդ տեսակին։ Կրոմանյոնցիների կատարած  բազմաթիվ նկարներ կան Ֆրանսիայի  հարավային  շրջանների քաղաքներում։

Ներկայումս  մարդկությունն այնքան է հզորացել, որ  ինքը կարող  է և պետք է  որոշի իր հետագա էվոլյուցիայի ընթացքը։ Այս  հանգամանքը  մարդուն և մարդկային  հանրություններին  ներկայացնում է  սոցիալական  ու բարոյական  շատ ավելի  բարձր պահանջներ, քան երբևիցե:

Անկենդան մատերիայից նախնական կենդանի օրգանիզմների առաջացման վերաբերյալ վարկածներ են առաջադրել խոշոր գիտնականներ Ջ. Հոլդեյնը, Ռ. Բեյտները և ուրիշներ, բայց առավել մանրամասնորեն մշակված ձևով՝ ակադեմիկոս Ա.Ի. Օպարինը 1936 թվականին։

Առաջացման մասին առասպելներ շատ կան: Օրինակ՝ հույներըհավատում էին, որ առաջին մարդիկ Դևկալիոնն ու Պիրան էին՝նրա կինը: Նրանք միակ մարդիկ էին, ովքեր ջրհեղեցից հետո ողջէին մնացել և աստվածները նրանց հանձնարարեցին նորմարդկություն ստեղծել, նրանք սկսեցին քարել նետել իրենց մեջքիհետևը և դրանք դառնում էին երգող արձաններ: Երգերից որընրանք հավանեին այդ երգի նման էլ կլիներ մարդկությունը:

Օրինակ` թուրքերի համար մարդկությունն առաջացել է սև լեռան վրա:Մոնղոլերի համար մարդն արարվել է Աստո կողմից, ով հողի մեջ մարդու ձևի փոս է փորել։ Հետո փոթորիկ է արել, ու կավը ջրի հեղեղի հետ լցրել է փոսը։ Անձրևը դադարել է, խոնավությունը չորացել և մարդը, կարկանդակի պես դուրս է եկել փոսից։

Ըստ սիուների առասպելի՝ մարդուն ստեղծել է տիեզերական ճագարը, որ ճանապարհին արյան խտուկ է գտել։ Ճագարն սկսել է թաթով խաղալ դրա հետ, և խտուկը վերածվել է աղիքի։ Ճագարը շարունակել է զվարճանալ, և աղիքի վրա հայտնվել են սիրտը, հետո աչքերը, ի վերջո, ստացվել է իսկական փոքրիկ մի տղա՝ աշխարհում առաջին տղան։ Ճագարնը նրան անվանել է ճագար-տղա։ Դա սիուների նախնին է եղել:

 

Աղբյուրներ`

  1. http://www.artsakhtert.com/arm/society/item/3381-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A5%D5%BE-%D5%B6%D6%80%D5%A1-%D5%A7%D5%BE%D5%B8%D5%AC%D5%B5%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%A1%D5%B6

 

  1. https://haso63.wordpress.com/2012/07/19/%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A5%D5%AC/

 

 

  1. http://eduarderitsyan.blogspot.am/2016/10/blog-post.html

 

  1. http://newarta.blogspot.am/2012/05/blog-post_7585.html

 

 

 

 

Leave a comment