Posted in Մայրենի, Uncategorized

Մի պատմություն, որը կազմում է կյանքիս մեկ հինգերորդ մաս

 

Ազնվական եղիր ու մի ըմբոշխնիր կյանքի բարիքները: Այս իմ խոսքերի վրա այնքան լաց կուգաս: Կգա…իհարկե մի օր կգա ու կտեսնես, թե ինչպես ես սատանի նման վառել հին ու ամենակարևոր օրերը: Կամ թե չէ զսպել ես քեզ` չվառել դրանք և ուժեղ գտնվել դրանց հանդեպ: Ինչպիսի երջանկություն և ինչպիսի կորցրած երջանկություն, որ ստիպեց ինձ անել դա, կամ թե չէ անմտածունակ ու միամիտ եղա, որ թողեցի փախցնեն կյանքիս մանկության երջանկության ամենապարզ, բայց ինձ համար ամենաթանկ օրերը: Ինչպես կարողացա… Ինչքան միամիտ եղա այդ պահին: Հիմա չկա այն օրը, որ տուն մտնելուն պես ցատկում էին գիրկս և լիզում: Դու էիր, որ տխուր պահերին կարիքդ էի զգում: Միգուցե տխրությունս հենց քո պատճառով էր, դրա համար: Հիմա կարող էիր կողքիս լինել, եթե չթողնեի քեզ գնալ: Գնալ կյանքի պարզ ու ձանձրալի ճանապարհով: Ոչինչ, հիմա ուրախ եմ, որ ապրում ես իմ սրտում, բայց ոչ ուժով, քո նախկին: Դեռ սիրում եմ քեզ տակավին իմ շունիկ, բայց չեմ զգա այն օրերը , որ ապրում էիր հենց իմ կողքին: Արցունքներս ջրհեղեղ էին դարձել, երբ զգացի, որ կամաց-կամաց հենց առաջին վայրկյանից, հեռանում ես ինձնից, Շունս: Իմ Ռեմբո: Կարծես Փարվանա լիճն էր ծփում` հստակ, ինչպես արտասուք: Դու ես մեղավոր: Դու չպետք է գնայիր ինձնից հեռու, այնքան հեռու ես, որ չեմ զգում քեզ: Չէ… Ես եմ մեղավոր, Ես եմ թողել նրան, ես եմ ստիպել նրան հեռանալ այստեղից: Այնքան ստիպեցի նրան վնգստալ: Նա ինձ իր տերն էր համարում և սիրում: Երբ ես հեռանում էի նրանից, այնքան էր լաց լինում, կարծես նրա մայրը լինեի: Միգուցե կարելի է հեռացնել այսքան մոտ գտնվող բարեկամների, բայց սիրող բարեկամների: Ամեն օր ես նրա հետ կռվում էի, նա ինձ էր կծում, ես նրա վրա բարկանում էի: Տունը ամբողջությամբ տակն ու վրա էի անում, որ հանեմ նրա բերանից այն ուտելիքը կամ այն ինչ-որ վերցրել էր գետնից և ուտում: Ինչու եմ արդարանում, եթե ես եմ մեղավոր: Ստացվում է` ես դուրս եկա մեղավոր, բայց տարօրինակն այն էր, որ միայն ես եմ ինձ մեղավոր համարում: Այլևս չեմ զգում քեզ: Ինչու չեմ զգում: Մինչև այս պահը այնպես էի զգում քեզ, կարծես կողքիս լինեիր: Բայց իրականում կողքիս չէիր: Հեռու էիր ինձնից այնքան, ինչքան սերը ատելությունից, պայքարը` հիասթափությունից:

Leave a comment