Posted in Մայրենի, Uncategorized

Պաուլո Կոելիո

Հեղինակ՝ Պաուլո Կոելիո

Թարգմանությունը՝ Թամար Ղահրամանյանի

7-րդ դասարան

Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո բլոգում առանձնացնում ենք դուր եկած պատմությունը և վերլուծում. ի՞նչ հասկացա, ինչպե՞ս եմ ես վերաբերվում այդ հարցին, ինչու:

Հատված առաջին

Ես շատ հավանեցի այս պատմությունը և մի քանի հատված առանձնացրեցի՝

– Չնայած գանձը  կարող է թաղված լինել քո իսկ տան տակ,  դու այն կգտնես միայն,  եթե սկսես փնտրել:

Եթե դու մեկ սանդիմետրով հեռու ես հաջողությունից, ապա եթե այդ մեկ սանդիմետրն էլ չգրավես, չե՛ս հասնի այդ հաջողությանը։

«Դու  իմ արժեքը կգիտակցես միայն  այն ժամանակ, երբ  կկորցնես  ինձ  ու կվերագտնես:

Համաձայն եմ այս խոսքերի հետ, իմ իսկ փորձով։

Հատված երկրորդ

– Նայի′ր, նա վախենում է մահից:

-Այո′,  վախենում եմ,- պատասխանեց Նապոլեոնը,- բայց ես շարունակում եմ պայքարել:  Եթե  դուք իմ վախի կեսն անգամ զգայիք,  հիմա փախել էիք:

Ուսուցիչն ասում է.

– Վախը  փոքրոգության նշան չէ: Հենց այդ վախն է մեզ հնարավորություն տալիս կենսական իրավիճակների առջև ուժեղ և արժանապատիվ լինելու: Նա, ով ճաշակել է վախի զգացումը  և գործել՝ թույլ չտալով վախին  ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը: Բայց նա, ով  դժվարին իրավիճակում հաշվի չի առում  վտանգը, հաստատում  է միայն սեփական  անպատասխանատվությունը:

Ես համաձայն եմ , որ վախն է մեզ հնարավորություն տալիս կենսական իրավիճակների առջև ուժեղ և արժանապատիվ լինելու։ Սպառնալիքը նույնպես վախ է մարդու առաջ և եթե մարդուն սպռնում են, շատ մեծ զոհողությունները համար, մարդը հաստատ ուժեղ կգտնվի։

Հատված երրորդ

Իմաստնություն փնտրող  մարդը որոշեց լեռը բարձրանալ, քանի որ նրան ասել էին, որ Աստված հայտնվում է այնտեղ ամեն երկու տարին մեկ: Իր  այնտեղ եղած  առաջին տարվա ընթացքում  նա կերավ այն ամենն, ինչ  հողը կարող էր առաջարկել:  Ի վերջո  ուտելիքն սպառվեց, և նա ստիպված էր  վերադառնալ քաղաք:

– Աստված անազնիվ է,- բացականչեց նա: – Մի՞թե   չգիտեր, որ ես մի ամբողջ տարի սպասում էի, որ լսեմ Իր ձայնը:  Ես քաղցած եմ  և պետք է վերադառնամ քաղաք:

Այդ պահին հայտնվեց հրեշտակը։

– Աստված  շատ է ուզում  խոսել քեզ հետ,- ասաց հրեշտակը։

– Ամբողջ տարին Նա կերակրեց քեզ: Նա հուսով էր, որ դրանից հետո դու ինքդ  կսկսես  արտադրել քո  ուտելիքը: Էլ ի՞նչ ես ուզում: Եթե մարդը ի վիճակի չէ  պտուղ աճեցնելու  իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո  հետ:

Մարդիկ կարող են ձեզ լավություն անել, առանց ձեր իմանալու և դուք կթերագնահատեք նրան։

Հատված չորրորդ

Ուսուցիչն ասաց.

– Հաճախ ավելի հեշտ է սիրել, քան  սիրվել:  Մենք դժվարությամբ ենք ընդունում  ուրիշների  օգնությունն ու  աջակցությունը:  Մեր անկախ մնալու բոլոր փորձերը   ուրիշներին  զրկում են իրենց սերը  մեր հանդեպ արտահայտելու  հնարավորությունից: Շատ ծնողներ իրենց ծերության ժամանակ  զրկում են իրենց զավակներին  ծնողի հանդեպ իրենց  սերն  ու  աջակցությունը  դրսևորելու  հնարավորությունից, որ ստացել են   զավակները  մանկության տարիներին: Շատ  ամուսիններ  (և կանայք),  երբ  դժբախտությունը բախում է նրանց  դուռը, ամաչում են  ուրիշներից կախված լինելու համար:  Արդյունքում սիրո գետը չի հոսում:  Դուք  պետք է ինչ-որ մեկից  ընդունեք  սիրո կոչը:

Դուք պիտի թույլ տաք  ուրիշներին՝ օգնելու ձեզ, որպեսզի ուժ ունենաք առաջ գնալու:  Եթե դուք   խոնարհությամբ  ու  մաքրությամբ  ընդունում եք  այդպիսի սերը,  հասկանում եք, որ Սերը  միայն չի տալիս կամ միայն  վերցնում.  դա  տեղի է ունենում  միաժամանակ:

Ես համաձայն չեմ այս խոսքերի հետ, բայց կուզենայի, որ դա իրականություն լիներ՝

Եթե դուք   խոնարհությամբ  ու  մաքրությամբ  ընդունում եք  այդպիսի սերը,  հասկանում եք, որ Սերը  միայն չի տալիս կամ միայն  վերցնում.  դա  տեղի է ունենում  միաժամանակ:

Սերը միաժամանակ տեղի չի ունենում։ Եթե միաժամանակ տեղի ունենար, կնշանակեր, որ սերը երբեք միակողմանի չի լինում։

Հատված հինգերորդ

Մի մարդ ուժեղ ջրհեղեղի ժամանակ անցնում է մի գյուղով ու մի այրվող տուն է տեսնում: Երբ մոտենում է տանը, տեսնում է մի մարդու, որ նստել էր ծխապատ հյուրասենյակում:

– Հե՜յ, Ձեր տունն այրվում է,- բղավում է ճանապարհորդը:

– Գիտեմ,- պատասխանում է մարդը:

– Իսկ ինչո՞ւ դուրս չես գալիս:

– Որովհետև անձրև է գալիս,- հայտարարեց մարդը:- Մայրս ինձ միշտ ասել է, որ ես թոքաբորբ կստանամ, եթե անձրևի ժամանակ դուրս գամ տանից:

Եթե մարդ միայն ու միայն մտածում է իր ապահովության մասին, նա կկործանվի։ Բայց եթե ջրհեղեղ է լինում, տունը վաղ թե ուշ կհանգչի։

Հատված վեցերորդ

Կյանքը միայն քո խորհուրդներ տալը կամ ընդունելը չէ: Եթե մեզ օգնություն է պետք, ապա ավելի լավ է ուշադիր նայել, թե ուրիշներն ինչպես են լուծում կամ չեն լուծում իրենց խնդիրները: Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են, և հաճախ նրանք օգտագործում են ոմանց շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն: Բայց դա սովորաբար հասու է դառնում մեզ մի պատահական ճանապարհի, հիմնականում այն պահին, երբ հոգսերը թույլ չեն տալիս մեզ տեսնելու կյանքի հրաշքը, չնայած մենք շատ ուշադիր ենք: Մենք պիտի հնարավորություն տանք մեր հրեշտակին խոսելու այն եղանակով, որը նա ավելի լավ գիտի, երբ մտածում է, որ դա պետք է:

Հնարավոր է, որ այս խոսքերը ճիշտ են, բայց ես որոշ չափով համաձայն չեմ իրենց հետ: Օրինակ համաձայն չեմ այս նախադասության հետ՝

Եթե մեզ օգնություն է պետք, ապա ավելի լավ է ուշադիր նայել, թե ուրիշներն ինչպես են լուծում կամ չեն լուծում իրենց խնդիրները:

Ինչու պետք է մենք նայենք ուրիշներին, թող նրանք մեզ նայեն ու սովորեն թե ինչպես պետք է խնդիր լուծել: 

Իսկ այս միտքը շատ հավանեցի՝

Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են, և հաճախ նրանք օգտագործում են ոմանց շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն:

 

Հատված յոթերորդ

Հատված իններորդ

Հատված տասներորդ

Հատված տասնմեկերորդ

Արդյունքներ՝

Մարիամ Խաչանյան

Գոռ Պողոսյան

Ատոմ Ոսկանյան

Միքայել Կամենդատյան

Գևորգ Հովհաննիսյան

Գայանե Օհանյան

Ալեքս Մանուկյան

Արտյոմ Վառլամով

Ադամյան Շուշան

Լիանա Վահանյան

Leave a comment