Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Տիարի հանդիպումից հետո

Այսօր մենք Տիար Բլեյանի հետ հանդիպում ունեցանք Հայրենագիտական ակումբում։ Ինձ համար այդ հանդիպումը շատ տպավորիչ էր, և ես սկսեցի Տիարին ավելի լավ ճանաչել։ Որոշ պատասխանների հետ լիովին համաձայն էի, որոշների հետ համաձայն չէի։ Նա մի բան ասաց, որից ես շատ տպավորվեցի։

 

– Եթե դու մի ճանապահի վրա ես ու ուզում ես հասնել քո նպատակին, դու չպետք է ուշադրություն դարձնես ուրիշների կարծիքին։ Կարող են քեզ շատ գովել կամ զրպարտել, բայց եթե դու ամեն գովքին կամ զրպարտությանը ուշարդություն դարձնես, դու կշեղվես քո ճանապահից ու չես հասնի քո նպատակին:

Leave a comment